• Latest news

Էբոլա վիրուսի տեսքով խաղալիքը ԱՄՆ–ում մեծ հաջողություն է վայելում

20 հոկտեմբերի, 2014  12:57

Ամերիկյան Giant Microbes ընկերությունը Էբոլա մահացու վիրուսի տեսքով փափուկ խաղալիքներ է արտադրել, որոնք մեծ հաջողություն ունեն սպառողի մոտ։ Առաջին խմբաքանակը ամբողջությամբ սպառվել է։

«Շատ վարակիչ նվերին» կցվում է վիրուսի նկարագրությունը, որը պետք է սպառողին օգնի ավելի շատ բան իմանալ վիրուսի մասին, տեղեկացնում է The Independent–ը.

Giant Microbes ընկերության մարկետինգի հարցերով փոխտնօրեն Լաուրա Սալիվանը Toronto Star թերթին հայտնել է, որ խաղալիքը լայն սպառում ունի ոչ միայն ԱՄՆ–ում, այլեւ ողջ աշխարհում, եւ դա պայմանավորված է այն բանով, որ մարդիկ ուզում են ավելի շատ տեղեկություն ստանալ մահացու հիվանդության մասին։

Ինչպես տեղեկացնում է AFP–ն, ընկերության կայքում տեղադրված խաղալիքի նկարագրության մեջ այն անվանվում է «տիրանոզավր՝ միկրոբների մեջ»։ Փոքրիկ «Էբոլան» արժե 10 դոլար, իսկ մեծը՝ 20։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել