• Latest news

Օստեոպորոզ. կի՞ն եք՝ արդեն ռիսկի խմբում եք

20 հոկտեմբերի, 2014  20:18

Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքների հիվանդություն է, որն ուղեկցվում է կալցիումի կորստով եւ ոսկրերի ամրության նվազմամբ, ինչի արդյունքում նույնիսկ փոքրիկ վնասվածքի դեպքում լուրջ կոտրվածքներ են լինում:

Այս հոդվածում NEWS.am Medicine-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում օստեոպորոզի զարգացման հիմնական պատճառներն ու ռիսկի խմբերը:

Օստեոպորոզի պատճառները

Մարդու ոսկրային հյուսվածքները մշտապես թարմանում են. քայքայված հյուսվածքները փոխարինվում են նորերով: Մոտավորապես 10-15 տարվա ընթացքում մարդու կմախքն ամբողջությամբ թարմանում է: Առողջ երիտասարդների մոտ նոր հյուսվածքների արագությունը դրանց քայքայման արագությունից մեծ է, այդ պատճառով հյուսվածքի խտությունը նրանց մոտ աճում եւ մեծանում է, մինչեւ 20-30 տարեկանում հասնում է իր առավելագույնին, այսպես կոչված, «ոսկրային զանգվածի գագաթնակետին»: Սովորաբար 30 տարեկանից հետո հյուսվածքների թարմացման գործընթացը դանդաղում է: Եթե ոսկրային հյուսվածքների քայքայումը զգալիորեն գերակշռում է դրանց վերականգնման նկատմամբ, ոսկրերը փխրուն են դառնում, եւ օստեոպորոզ է սկսվում:

Դաշտանադադարից հետո, երբ կանացի էստրոգեն հորմոնի մակարդակը նվազում է, ոսկրերի քայքայման պրոցեսն արագանում է: Մի շարք էնդոկրին հիվանդություններ եւ որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են նպաստել օստեոպորոզի զարգացմանը:

Ովքեր են ռիսկի խմբում

  • Կանայք, հատկապես նրանք, ովքեր փխրուն կառուցվածք ունեն. նրանց ոսկրային զանգվածն ի սկզբանե բարձր չէ եւ արագ “ծախսվում է”;
  • Դաշտանադադար ունեցած կանայք, էստրոգեն անբավարարություն ունեցող կանայք;
  • Կանայք, որոնց մայրերը նույնպես օստեոպորոզ են ունեցել;
  • Երկու սեռի մարդիկ, ովքեր D վիտամինի պակաս ունեն օրգանիզմում եւ ապրում են արեւի դեֆիցիտի պայմաններում;
  • Երկու սեռի մարդիկ, ովքեր սոված մանկություն են ունեցել. նրանց օրգանիզմը ակտիվ աճման շրջանում չի հասցրել կալցիումի եւ այլ հանքանյութերի պաշար հավաքել;
  • Երկու սեռի կանայք, ովքեր օրգանիզմից կալցիումը հեռացնող նյութեր են օգտագործում. ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, որոշ դեղամիջոցներ;
  • Երկու սեռի մարդիկ, ովքեր կալցիումի յուրացման խանգարումներ ունեն;
  • Երկու սեռի մարդիկ, ովքեր էնդոկրին հիվանդություններ ունեն;
  • Երկու սեռի մարդիկ, ովքեր փոքր քաշ եւ մարմնազանգվածի ցածր ինդեքս ունեն;
  • Երկու սեռի մարդիկ, հատկապես` կանայք, ովքեր չափազանց պասիվ կենսակերպ են վարում եւ/կամ երկար ժամանակ անշարժ վիճակում են գտնվում:

Եվ այսպես, կանանց մոտ օստեոպորոզ ավելի հաճախ է զարգանում, քան տղամարդկանց մոտ, քանի որ կանայք ավելի հակված են հորմոնալ խնդիրների: Նրանց ոսկորներն ի սկզբանե ավելի պակաս ամուր են, իսկ հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակաշրջաններ նպաստում են կալցիումի պաշարների նվազմանը: Այդ պատճառով էլ բժիշկները կանանց խորհուրդ են տալիս դեռեւս երիտասարդ տարիքում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել` այդ հիվանդությունը կանխարգելելու համար, քանի որ դաշտանադադարից հետո արդեն ուշ կլինի որեւէ բան անել: Այդ դեպքում կմնա միայն բուժվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել