• Latest news

ԱՄՆ իշխանությունները վտանգավոր վիրուսների ստեղծման արգելք են սահմանել

20 հոկտեմբերի, 2014  22:39

ԱՄՆ իշխանություններն արգելել են ցանկացած գիտական հետազոտության անցկացում, որոնց շնորհիվ վիրուսներն ու մանրէները կարող են ավելի հզոր եւ մահացու դառնալ: Նման փաստաթուղթ է ներկայացվել ԱՄՆ նախագահի վարչակազմին առընթեր Գիտության եւ տեխնոլոգիայի հարցերի վարչությունը:

Մորատորիումի պայմանների համաձայն` երկրի պետական բոլոր մարմինները դադարեցնում են ցանկացած հետազոտության ֆինանսավորում, որն ուղղված է պաթոգեն միկրոօրգանիզմների փոխանցման եւ հզորության ուժեղացմանը: Նման աշխատանքների համար գումարներ ստացած գիտնականներին էլ կոչ են անում ինքնակամ ժամանակավորապես դադարեցնել դրանք, մինչեւ խորհրդատվական երկու օրգանները (Բիոանվտանգության հարցերի ազգային գիտական խորհրդատվական խորհուրդը եւ Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը) ռիսկերի մանրամասն գնահատում կատարեն: Փաստաթուղթը հատուկ ընդգծում է SARS եւ MERS հարբուխի վիրուսների «ամրապնդման» արգելքը:

Ըստ Nature ամսագրի, առաջին անգամ ԱՄՆ-ում նման արգելք սահմանվել է 2012 թվականին: Այն ժամանակ իշխանությունների ու հասարակայնության մոտ բազմաթիվ հարցեր էին ծագել երկու հոդվածների հրապարակումից հետո, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է H5N1 թռչնագրիպի վիրուսն օդակաթիլային ճանապարհով վարակում կաթնասուններին: Այն ժամանակ հարբուխի գծով 39 գիտնական-մասնագետներ համաձայնել էին երկու ամսով դադարեցնել իրենց աշխատանքները, մինչեւ անվտանգության բոլոր հարցերի լուծումը: Նոր արգելքը պարտադիր է եւ ընդգրկում է վիրուսների եւ մանրէների ավելի լայն ցանկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է