• Latest news

Կանայք սրտի կաթվածի պատճառով տղամարդկանցից ավելի շատ են անհանգստանում

21 հոկտեմբերի, 2014  13:41

Կանայք սրտի կաթվածից հետո տղամարդկանցից ավելի շատ են հակված դեպրեսիայի, եւ այդ անհանգստությունը զգալիորեն ավելացնում է հիվանդների մահանալու վտանգը:

«Մենք հայտնաբերեցինք, որ կանայք սրտի կաթվածից հետո ավելի հակված են անհանգստության եւ դեպրեսիայի առաջացման, քան տղամարդիկ: Պատճառները դեռեւս պետք է մանրամասն ուսումնասիրել»,- ասել է Լիտվայից պրոֆեսոր Պրանաս Սերպուտիսը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ 2020 թվականին դեպրեսիան կդառնա հաշմանդամության եւ մահացության` աշխարհում երկրորդ առաջատար պատճառը` զիջելով միայն սրտի իշեմիկ հիվանդությանը: Այս մասին նշվում է

Eureka-ում հրապարակված հոդվածում:

Բժիշկները նշում են, որ դեպրեսիա ունեցող հիվանդների մոտ սրտի կաթվածից հետո վեց ամսվա ընթացքում մահանալու հնարավորությունը շուրջ վեց անգամ ավելին է: Բացի այդ, կաթվածից հետո դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ մահանալու վտանգը պահպանվում է 18 ամսվա ընթացքում: Նման եզրահանգումներ են ներկայացվել հոկտեմբերի 18-20-ը Ժնեւում անցկացված Սրտաբանների եվրոպական հանրության Սիրտ-անոթային թերապիայի ասոցիացիայի ամենամյա համաժողովի ընթացքում:

Գիտնականները նաեւ հանգել են եզրակացության, որ սրտի կաթվածից հետո դեպրեսիայի առաջացման վտանգը ծխողների մոտ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն ծխել կամ ծխելը թողել են ավելի քան երկու տարի առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել