• Latest news

Ամերիկյան գիտնականները ցողունային բջիջներից աղիք են աճեցրել

21 հոկտեմբերի, 2014  22:35

Ամերիկյան Ցինցինատի քաղաքի մանկական հիվանդանոցի գիտնականները պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից մարդու աղիքների հյուսվածքի հատված են ստեղծել: Այնուհետեւ նրանց առաջին անգամ հաջողվել է հյուսվածքը փոխպատվաստել մկների երիկամի մեջ, որտեղ էլ լիարժեք գործող աղիք է գոյացել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature Medicine»-ի վերջին համարում:

«Մեր հետազոտությունը հաստատում է հիպոթեզն այն մասին, որ հիվանդի սեփական բջիջները կարող են կիրառվել օրգանների աճեցման համար՝ օրինակ, աղիքների»,- նշում է հետազոտության ղեկավար Միխայել Հելմրատը:

Իրենց հետազոտության մեջ բիոինժեներներն օգտագործել են պլյուրիպոտենտ ցողունային բջիջներ, որոնք տարբեր հյուսվածքների բջիջների փոխակերպվելու անսահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք բջիջները ստացել են մարդու մաշկի բջիջների վերածրագրավորումից: Այնուհետ դրանք մշակել են հատուկ սպիտակուցներով՝ ստիպելով վերածվել աղիքային բջիջների: Այդ բջիջներն էլ տեղադրել են մկան երիկամի մեջ:

Զարմանալի է, բայց որոշ ժամանակ անց դրանք լիարժեք գործող աղիք են գոյացրել, որը կազմված է եղել տարբեր տեսակի բջիջներից, որոնք բնորոշ են այդ օրգանին, ունեցել են ներծծող ու սեկրետոր հատկություններ: Ընդ որում, այնտեղ գոյացել է աղիքային ցողունային բջիջների յուրատեսակ պոպուլյացիա:

Իհարկե, գիտնականներն ավելացնում են, որ տարիներ պետք է անցնեն, մինչեւ հնարավոր լինի մեթոդը կիրառել գործնականում: Այժմ նրանց հետազոտությունը կարող է կիրառվել դեղամիջոցների մշակման մեջ, որոնք հեշտությամբ են հայտնվում օրգանիզմում, ինչպես նաեւ աղիքային տարբեր հիվանդությունների ուսումնասիրությունների ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել