• Latest news

Ռուսաստանի եւ Սլովենիայի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդ են մշակել

21 հոկտեմբերի, 2014  18:44

Ռուսաստանի եւ Սլովենիայի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդ են մշակել, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հիվանդների մոտ սովորույթ չի առաջացնում եւ թույլ է տալիս 20-30 անգամ նվազեցնել քիմիական միջոցների չափաբաժինները:

«Սա քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի բոլորիվին նոր մոտեցում է: Ջոզեֆ Ստեֆանի ինստիտուտի (Սլովենիա) մեր գործընկերները կարծում են, որ ստեղծված նյութերը հարկավոր է օգտագործել համալիր թերապիայի ընթացքում՝ քիմիաթերապիայի գոյություն ունեցող դեղամիջոցների ազդեցությունն ուժեղացնելու համար: Նրանց գնահատականներով, նման կոմբինացված բուժման դեպքում քիմիական միջոցների չափաբաժինը հնարավոր կլինի նվազեցնել առնվազն 20-30 անգամ»,- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Սերգեյ Պսախյեի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները:

Պսախյեի խոսքով՝ նոր մեթոդը կարելի է կիրառել էպիտելիալ չարորակ ուռուցքների բուժման ժամանակ, ինչպիսիք են մաշկի, լեզվի, աղիքային եւ այլ քաղցկեղները:

«Ժամանակակից մարդը դեղամիջոցների եւ հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն է դառնում, իսկ այս միջոցին եւ նյութին սովորել հնարավոր չէ»,- նշել է գիտնականը: Մասնագետների գնահատմամբ, նոր մեթոդը պետք է հիվանդներին հասնի առաջիկա երկու տարիների ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել