• Latest news

Խնձորի 4 օգտակար հատկությունները

21 հոկտեմբերի, 2014  20:31

Այսօր մի շարք երկրներում նշվում է Խնձորի օրը: Այս առիթով NEWS.am Medicine-ի խմբագրությունը ներկայացնում է այս մրգի 4 օգտակար հատկությունները.

1. Խնձորը մաքրում է արյունն ու անոթները

Իր բաղադրության շնորհիվ խնձորը մաքրում է արյունն ու առողջացնում կոշտացած անոթները: Այն հիմնականում օգտակար է արյան ցածր ճնշում ունեցողների համար, բայց չի վնասում նաեւ հիպերտոնիայով հիվանդներին:

2. Խնձորը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը

Շատ գիտնականների կարծիքով, խնձորը պարունակում է բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ ֆերմենտներ, որոնք հակաօքսիդանտների ազդեցություն են ունենում եւ կանխում տարբեր տեսակի քաղցկեղների առաջացումը: Սակայն պետք է նշել, որ չի կարելի ուտել խնձորի կորիզները, քանի որ դրանք ջրածնի ցիանիդ են պարունակում, որն օրգանիզմի համար վնասակար թույն է համարվում: Մի քանի կորիզն օրգանիզմի համար վնասակար չէ, բայց այն շատ ուտել խորհուրդ չի տրվում:

3. Խնձորն օգտակար է ռեւամիտիզմ ունենալու դեպքում

Խնձորը կանխարգելում է միզաթթվի ձեւավորմանը եւ ուժեղացնում մրջնաթթվի քայքայումը, այդ պատճառով այն օգտակար է ռեւմատիզմ, աթերոսկլերոզ, խրոնիկ էկզեմա ունեցողների համար: Խնձորը նաեւ նպաստում է մազերի եւ եղունգների ամրացմանը, առողջացնում մաշկն ու բարելավում տեսողությունը:

4. Խնձորն օգնում է նիհարել

Ինչպես շատ այլ մրգեր, խնձորն ընդհանրապես ճարպեր չի պարունակում եւ ցածր կալորիականություն ունի, քանի որ այն 87-90%-ով ջրից է բաղկացած: Եթե աղանդերը փոխարինեք խնձորով, այն կօգնի նիհարել: Որոշ դիետոլոգներ խորհուրդ են տալիս նախքան սնվելը խնձոր ուտել. այն կրճատում է կալորիաների քանակը եւ նույնպես նպաստում նիհարելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել