• Latest news

D վիտամինը կարող է թեթեւացնել էկզեման

22 հոկտեմբերի, 2014  12:44

D վիտամինի մեծ չափաբաժինը զգալիորեն թեթեւացնում են երեխաների մոտ էկզեմայի ախտանշանները: Նման եզրահանգման են եկել Մասաչուսեթսի հոսպիտալի գիտնականները:

Ուլան Բատորի մոնղոլական ազգային բժշկական համալսարանի աշխատակիցների հետ համատեղ Մասաչուսեթսից հետազոտողները 2-ից մինչեւ 17 տարեկան 107 երեխայի են հետազոտել, որոնք տառապել են ատոպիկ դերմատիտով՝ տարվա ցուրտ շրջանում սեզոնային սրացմամբ:

Գիտափորձի մասնակիցներին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկված երեխաները մեկ ամիս շարունակ D վիտամին են ստացել՝ 1.000 միավոր ամենօրյա չափաբաժնով, իսկ երրորդ խմբի երեխաներին պլացեբո են տվել:

Պարզվել է, որ D վիտամինի ընդունումն էկզեմայի ախտանշանները բարելավել է միջինը 28%-ով, մինչդեռ երկրում խմբում պլացեբոն նման բարելավում արձանագրել է 16%-ից ոչ ավելի:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ժամանակակից շատ երեխաներ D վիտամինի պակաս ունեն. ոչ այնքան լուրջ, որ ռախիտի պատճառ դառնա, սակայն բավականաչափ, որպեսզի զգալիորեն մեծանա ատոպիկ դերմատիտի առաջացման վտանգը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել