• Latest news

Երեխաների հոգեկան առողջության հարցերով գիտաժողովի ընթացքում շվեյցարացի մասնագետները կկիսեն իրենց փորձը

22 հոկտեմբերի, 2014  13:49

Երեւանի «Արաբկիր» կլինիկայում Ժնեւի համալսարանի աջակցությամբ արդեն երրորդ տարին երեխաների հոգեկան առողջության ամբուլատոր կենտրոն է գործում: Իսկ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկել է այդ կենտրոնի բացմանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մանկական հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Սիրանուշ Հակոբյանը նշեց, որ գիտաժողովն ընթանալու է երեք մասով. առաջին մասում քննարկվելու են վաղ մանկական տարիքի՝ մինչեւ մեկ տարեկան երեխաների խնդիրները, այնուհետեւ՝ մանկական եւ դեռահաս տարիքի երեխաների հոգեկան խնդիրները։ «Անդրադառնալու ենք ոչ միայն զուտ հոգեկան խնդիրներին, այլ հոգեմարմնական. դեպրեսիաներին, սուիցիդներին, պսիխոսոմատիկ հիվանդություններին»,- ասաց նա։

Շվեյցարացի հոգեվերլուծաբան Իռեն Նիգոլյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս գիտաժողովով խորհրդանշական կերպով նշում են «Արաբկիր» ԲԿ-ին կից գործող երեխաների հոգեկան առողջության կենտրոնի ծնունդը, թեպետ այն երեք տարի առաջ է գործարկվել։

«Մենք այսօր եկել ենք հոգեվերլուծաբանների, մանկական հոգեբույժների եւ հոգեբանների թիմով, եւ պետք է ներկայացնենք երեխայի զարգացման փուլերը՝ նորածնային տարիքից մինչեւ դեռահասություն։ Մենք տեղական մասնագետների հետ քննարկելու ենք տարբեր կլինիկական դեպքեր, որպեսզի ցույց տանք, թե ինչպես ենք աշխատում»,- ասաց նա։

Իր բացման խոսքում Իռեն Նիգոլյանը նշեց, որ երեխաների հոգեկան առողջությամբ պետք է զբաղվեն ոչ միայն հոգեբաններն ու հոգեբույժները, այլեւ երեխաների հետ աշխատող բոլոր բժիշկները, քանի որ երեխայի հոգեկան վիճակը նաեւ նրա ֆիզիկական առողջության արտացոլումն է։ Ըստ նրա, երեխաների առողջությունը հատկապես կարեւոր է Հայաստանի համար, քանի որ երեխաները երկրի ապագան են։

«Հույս ունենք, որ իրենց ապագան այլ կերպ կընթանա, հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ այս երկիրը շատ տրավմաներ ապրեց վերջին տարիներին, եւ դրանց հաղթահարման համար ժամանակ է պետք, բայց նաեւ աշխատանք»,- հավելեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է