• Latest news

Ձմեռային դեպրեսիա. ո՞րն է պատճառը եւ ինչպես պայքարել դրա դեմ

22 հոկտեմբերի, 2014  19:56

Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մարդկանց մոտ ձմռանը դեպրեսիա սկսվում, որը հայտնի է որպես սեզոնային աֆեկտիվ խանգարում (SAD):

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են նման խանգարում ունեցող 11 մարդու եւ 23 առողջ կամավորի տվյալները: Նրանք սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցողների մոտ սերոտոնինը տեղափոխող սպիտակուցի մակարդակում (SERT) զգալի տարբերություն են բացահայտել ամառային եւ ձմեռային ժամանակաշրջանում: Այդ սպիտակուցների գործունեության ավելացմամբ սերոտոնինի մակարդակն օրգամիզմում նվազում է: Սեզոնային աֆեկտիվ խանգարմամբ մարդկանց մոտ ձմռան շրջանում SERT-ի ավելի բարձր մակարդակ է նկատվում, հետեւաբար՝ երջանկության հորմոնի ցածր մակարդակ: Առողջ մարդկանց մոտ նման միտում չի նկատվել:

«Կարծում ենք՝ մեզ հաջողվել է գտնել այն լծակը, որն ուղեղը շրջում է՝ տարվա եղանակի փոփոխության ժամանակ սերոտոնինը կարգավորելու համար: SERT-ը սերոտոնինը տեղափոխում է դեպի նեյտրոններ, որտեղ այն պասիվ վիճակում է գտնվում: Բնականաբար, որքան բարձր է SERT-ի ակտիվությունը, այնքան ցածր է սերոտոնինի ակտիվությունը»,- նշել է հետազոտության ղեկավար Բրենդա Մաքմահոնը:

«Արեւի լույսի շնորհիվ այդ սպիտակուցների պարունակությունը ցածր է լինում, սակայն աշնանը, օրվա մութ ժամանակահատվածի ավելանալուն զուգահեռ, SERT-ի պարունակությունը սկսում է աճել, ինչի արդյունքում նվազում է սերոտոնինի ակտիվության մակարդակը: Շատ մարդկանց մոտ SERT-ի մակարդակը չի ավելանում, այդ պատճառով ձմռանը նրանց սերոտոնինի ակտւվությունը բարձր է մնում»,- հավելել է նա:

Նեյրոփսիխոֆարմակոլոգիայի եվրոպական քոլեջի աշխատակից Զիգֆրիդ Կասպերի խոսքով, սա առաջին հետազոտությունը չէ, բայց այն հնարավորություն է ընձեռել հիվանդներին հետեւել տարվա տարբեր եղանակին: «Այն, կարծես, հաստատում է, որ SERT-ը կապ ունի SAD-ի հետ»,- ասել է Կասպերը:

Ինչպե՞ս պայքարել SAD-ի դեմ:

Mind հիմնադրամի ներկայացուցչի՝ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերող Սեմ Հալիսի խոսքով, բազմաթիվ մեթոդներ կան, որոնք ուղղված են SAD-ով տառապողների աջակցությանը: Օրինակ՝ լուսային թերապիա եւ ճանաչողական-վարքագծային հոգեթերապիա:

«Մենք գիտենք, որ առողջ սնունդը, օգտագործվող սուրճի քանակության կրճատումը եւ ֆիզիկական վարժությունները կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ, ինչպես նաեւ առավելագույնս շատ ժամանակ մաքուր օդում գտնվելը: Եթե անգամ երկինքն ամպամած է, միեւնույն է, լույսի քանակությունն ավելի շատ է, քան ներսում»,- նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել