• Latest news

Կարմիր Խաչ. Էբոլայի տենդը կարելի է կես տարում հաղթահարել

22 հոկտեմբերի, 2014  17:04

Կարմիր Խաչի եւ Կարմիր Կիսալուսնի հանրությունների Միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհաջ Աս Սին հայտարարել է, որ Էբոլայի տենդը կարելի է կես տարվա ընթացքում հաղթահարել:

Նրա խոսքով, համաճարակին հաղթելու համար անհրաժեշտ է «հիվանդների լիարժեք մեկուսացում, նրանց որակյալ բուժում եւ մահացածների մարմինների անվտանգ հուղարկավորում»: Այդ դեպքում, ըստ Աս Սիի, արդյունք կարելի է ստանալ արդեն 4-6 ամիս անց:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսներն ու արդյունքի հասնենք»,- ասել է Էլհաջ Աս Սին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, Էբոլայի տենդից մահացածների թիվն ավելի քան 4.500 է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել