• Latest news

Սմարթֆոնը կօգնի ախտորոշել Էբոլա՞ն

22 հոկտեմբերի, 2014  22:58

Սմարթֆոնը կարող է օգնել այնպիսի հիվանդությունների ախտորոշման հարցում, ինչպիսին է, օրինակ, Էբոլայի տենդը: Իսկ հետագայում, հնարավոր է, կկարողանա նույնիսկ փոխարինել բժշկին այցելությանը: Այս մասին հաղորդում է BBC Future-ը:

Կալիֆորնիայի Սքրիփսի հետազոտական ինստիտուտի գենոմիկայի պրոֆեսոր Էրիկ Տոպոլը կարծում է, որ Էբոլայի դեմ պայքարում, եւ ոչ միայն, հեղափոխական մոտեցում է հարկավոր, եւ որ սմարթֆոններն այդ հարցում կարեւոր գործիքներ են: "Վարակիչ հիվանդությունների մեծ մասը կարելի է ախտորոշել սմարթֆոնի օգնությամբ: Ինչո՞ւ մարդկանց երեք շաբաթ կարանտինի ենթարկել: Ավելի լավ չէ՞ միանգամից ստուգել, նրա արյան մեջ վիրուս կա, թե՝ ոչ",- ասում է պրոֆեսորը:

Նրա կարծիքով, հեռախոսները լավ են նրանով, որ կարող են բազմաթիվ տեղեկություններ հաղորդել իրենց տիրոջ մասին: Հիմա բժիշկների մեծ մասը ստիպված են լինում ապավինել հիվանդի կենսակերպի հատվածական նկարագրությանը, որը կառուցվում է անհատական զրույցների հիման վրա: Իսկ սմարթֆոնն իր տիրոջ վարքագիծն արտացոլում է ամենայն մանրամասնությամբ. երբ է նա տանից դուրս գալիս, ուր է գնում, ինչ արագությամբ է տեղաշարժվում, ինչ է անում եւ այլն…

Բացի այդ, գոյություն ունեն մի շարք ոչ շատ բարդ ծրագրեր եւ աքսեսուարներ, որոնց օգնությամբ հնարավոր է չափել ճնշումը, արյան մեջ շաքարի մակարդակը, ստուգել զարկերակը եւ նույնիսկ մեզի անալիզ կատարել: Գոյություն ունեն անգամ ծրագրեր, որոնք լուսանկարի օգնությամբ կարող են մաշկի քաղցկեղ ախտորոշել: Սակայն այս բոլոր հնարավորությունները ոչ բոլորն են օգտագործում, բացի այդ, այս մոտեցման մեջ որոշակի վտանգ կա, օրինակ՝ սխալ ինքնաախտորոշման արդյունքում անվտանգության կեղծ զգացողությունը:

Ամերիկյան Քորնելի համալսարանից Դեբորա Էսթրինն իր հերթին նշում է, որ հեռախոսները կարող են օգնել նաեւ Էբոլայի տենդի պարագայում. գտնվելու վայրի մասին հեռախոսներում պահպանվող տվյալները թույլ են տալիս հետեւել, թե որտեղ են եղել վիրուսը կրողները եւ ում հետ են շփվել:

Իսկ Տոպոլը վստահ է, որ հեռախոսները կարող են ոչ միայն հայտնաբերել պոտենցյալ վարակվածներին, այլեւ թեթեւացնել Էբոլայի ախտորոշումը: Որպես կանոն, այդ վիրուսի անալիզներն անում են մասնագիտացված լաբորատորիաներում, որոնք այնքան էլ շատ չեն: Տոպոլի խոսքով՝ կարելի է հեռախոսի համար նախատեսված լրացուցիչ սարքի օգնությամբ պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) անցկացնել եւ հիվանդի արյան նմուշի մեջ բացահայտել վիրուսի ԴՆԹ-ի հետքերը:

Այդ տեխնոլոգիան կատարելագործում է ամերիկյան Ֆիլադելֆիա նահանգի Biomeme ընկերությունը, որի աշխատակիցներ Մարիա Շակոն Հեզլեն եւ Ջեսսե վան Վեստրինենի խոսքով՝ իրենց համակարգը կարող է ՊՇՌ կատարել երկու ժամվա ընթացքում՝ օգտագործելով մատից վերցված արյան նմուշը:

Ընկերությունն առայժմ զբաղվում է իր տեխնոլոգիայի վերջնական կարգավորմամբ, բայց եթե այն իրականում գործի, կդառնա բժշկական հեղափոխության ամենավառ օրինակը, որն ունակ կլինի փոխել ամբողջ աշխարհի մարդկանց կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է