• Latest news

Սրտային հիվանդությունները ձվարանների աշխատանքի հե՞տ էլ կապ ունեն

23 հոկտեմբերի, 2014  12:46

Կնոջ ձվարաններում առկա ձվաբջիջների քանակը ոչ միայն դրանց պտղաբերության, այլ նաեւ ծերացման արագության արտացոլանքն է հանդիսանում, ինչն էլ, իր հերթին, կարող է սրտային հիվանդությունների առաջացման ռիսկի վրա անդրադառնալ: Հայտնի է, որ ժամանակի ընթացքում ձվաբջիջների թիվը կրճատվելու եւ դաշտանադադարի առաջացման հանգեցնելու միտում ունի, որից հետո սրտային հիվանդությունների զարգացման հավանականության աճ է նկատվում: New Scientist-ի հավաստիացմամբ, եթե դաշտանադադարը չափազանց վաղ է սկսվում (մինչեւ 46 տարեկանը), ռիսկը կարող է կրկնակի աճ գրանցել: Ամեն ինչ օրգանիզմում առկա խոլեստերինի տիպից, ճարպային կուտակումների բաշխման եղանակից, արյան ճնշման բարձր մակարդակից եւ անոթների առաձգականության վրա վճռորոշ ազդեցություն ապահովող էստրոգենների ծավալի կրճատումներից է կախված:

Սակայն, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, արագ ծերացումը եւս կարող է սրտային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի պատճառների շարքը լրացնել: Գիտնականները 25-45 տարեկան, դաշտանադադարային փուլ չանցած 1100 կանանց արյան նմուշներ են ուսումնասիրել՝ ձվարաններում առկա ձվաբջիջների քանակի մասին վկայող հակամյուլերային հորմոնի ցուցանիշները պարզելու եւ ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքները վերստուգելու նպատակով: Հետազոտության շրջանակում կանանց կենսաբանական տարիքը նրանց արյան սպիտակ գնդիկների մեջ առկա տելոմերների երկարությամբ է գնահատվել: Ընդ որում, որքան կարճ են դրանք, այնքան առավել արագ է մահը վրա հասնում:

Հետազոտության մեկնարկից 3-5 տարի անց գիտնականները սրտանոթային նոպաների առաջացման հանավանականության՝ 250 կանանց վերագրվող կանխատեսումներով են հանդես եկել՝ առաջիկա մեկ տասնամյակի համար: Փաստագրված տվյալների վերլուծությամբ հաստատվել է, որ որքան փոքր է ձվաբջիջների թիվը, նույնքան կարճ տելոմերներ կարելի է գտնել օրգանիզմում, ինչն էլ հավելյալ ռիսկի առկայության մասին է վկայում: Ըստ երեւույթին՝ ձվարանները խիստ զգայուն են ծերացման գործընթացի նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել