• Latest news

Ասբեստ եւ օնկոլոգիական հիվանդություններ. Ուկրաինայում իրականացված հետազոտության մասին

23 հոկտեմբերի, 2014  14:50

Արդեն բավականին ժամանակ է, ինչ մասնագետները փորձում են հետեւյալ հարցի պատասխանը գտնել՝ վնասակա՞ր է արդյոք ասբեստը: Կարո՞ղ է այն հանքանյութի մշակմամբ զբաղվող աշխատողների կամ ասբեստի բաղադրությամբ կենցաղային իրեր օգտագործող մարդկանց մոտ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: 

Ուկրաինայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ, մասնագիտական ախտաբանության գլխավոր մասնագետ պրոֆեսոր Անժելա Բասանեցը քրիզոթիլ ասբեստի՝ աշխատողների առողջության վրա ազդեցության եւ շնչառական ուղիների քաղցկեղ առաջացնելու կարողության բացահայտման նպատակով վերջերս իր երկրում նախաձեռնություն գտած հետազոտության մասին է NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել: 

Ճիշտ է՝ Ուկրաինայում ասբեստ չի արդյունահանվում, սակայն շուրջ 50 տոննա ներմուծվում է՝ շինանյութերի 11 գործարաններում կիրառման նպատակով: Աշխատանքի անբարենպաստ պայմանների արդյունքում կոնկրետ ախտաբանության առաջացման հավանականությունը վեր հանելու նպատակով, ուսումնասիրության շրջանակում, մասնավորապես հիշյալ գործարանների աշխատակիցների առողջական վիճակն է ուսումնասիրվել:

Պրոֆեսոր Բասանեցի խոսքով, հետազոտության ողջ ընթացքում շնչառական ուղիների քաղցկեղի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, ինչն այն եզրահանգման է հանգեցրել, որ քրիզոթիլ ասբեստը օնկոլոգիական հիվանդությունների առաջացում չի հրահրում: Այդուհանդերձ, ինչպես հավաքագրված տվյալների վերլուծությամբ է պարզվել, խնդրո առարկա ձեռնարկություններում ընդհանուր հիվանդացության բավականին բարձր ցուցանիշ է գործում. գործարանների աշխատակիցներից ընդամենը 9 տոկոսն են լիարժեք առողջ ճանաչվել: Մնացածների մոտ տարատեսակ ախտաբանություններ՝ սրտանոթային հիվանդություններ, հենաշարժական ապարատի խանգարումներ եւ այլ բարդություններ են վեր հանվել:

Անժելա Բասանեցն ընդգծել է, որ խոսքը միայն մեկ հետազոտության արդյունքների մասին է, եւ որ այլ հետազոտությունների արդյունքները կարող են տարբեր լինել՝ հիշեցնելով, որ տվյալ պարագայում խոսքը միայն քրիզոթիլ ասբեստի փոշու ազդեցության մասին է. հանքանյութի մյուս տեսակները կարող են առավել թունավոր ու առողջության համար վնասակար գտնվել:

Հիշեցնենք, որ ասբեստի ազդեցությամբ պատճառով մահվան առաջին դեպքը 1924 թ.-ի մարտի 14-ին է գրանցվել: Խոսքը բրիտանուհի Նելի Քերշոուի (Nellie Kershaw) մասին է, ով ասբեստոզի՝ հանքանյութի փոշի եւ նրբաթելեր շնչելու արդյունքում ի հայտ եկող հիվանդության զոհն էր դարձել: Նելին ասբեստի մշակմամբ զբաղվող գործարանում էր աշխատում, բայց թե հատկապես որ տեսակի ասբեստի փոշի է ներս շնչել՝ հայտնի չէ:

2006թ.-ին հենց նրա հուշարձանն է կանգնեցվել Ռոչդեյլում (Մեծ Բրիտանիա)՝  ի հիշատակ ասբեստոզի բոլոր զոհերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել