• Latest news

Մեկնարկել է Շտապ բուժօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի երկրորդ փուլը

23 հոկտեմբերի, 2014  11:44

«Բոլոր այն ձեռքբերումներն ու բարեփոխումները, որ այսօր ունենք Երեւանի շտապօգնության ծառայությունում, պետք է տարածենք ամբողջ հանրապետությունում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Շտապ բուժօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի երկրորդ փուլի մեկնարկի ժամանակ։

Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝  ծառայության առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծված շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր, ընդլայնված համակարգը։ Ծառայության ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն տրվեց համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել շտապօգնության ծառայության քարտեզագրում։ Էլեկտրոնային քարտեզի վրա նշելով ՀՀ մարզերը, բնակավայրերը, շտապօգնության կայանները։ Դրանց մեջեւ ստեղծվել է կապ, նշվել  են տարածքային սահմանները: Էլեկտրոնային քարտեզի վրա հնարավոր է տեսնել ՀՀ բոլոր բնակավայրերը` բաժանված ըստ շտապօգնության կայանների սպասարկման տարածքների,  դրանց պատկանող  մեքենաների դիրքն ու շարժը` առցանց ռեժիմում:

Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգում աշխատելը առավել արագ եւ արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են փնտրման տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է քարտեզի վրա արագ գտնել ցանկացած բնակավայր կամ  շտապօգնության կայան եւ տեսնել դրանց տարածքային սահմանները: Շտապ բուժօգնության ծառայության քարտեզագրումը տեսանելի եւ արժանահավատ տեղեկատվություն է ներկայացնում շահագրգիռ բոլոր կողմերի համար:

«Այս քարտեզը բոլորիդ համար գործիք պետք է դառնա հանրապետության բոլոր կանչերի արագ արձագանքումը  կարգավորելու համար։ Դա հնարավորություն կտա ապահովելու ծառայության մատչելիությունը եւ հասանելիությունը»,-ասաց փոխնախարարը։

Շտապ բուժօգնության ծառայության տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս եւս մի քայլ  կատարել դեպի առողջապահական տվյալների հավաքագրման միասնական համակարգի ձեւավորումը:

Տեղեկատվական վերլուծական այս համակարգում ծրագրային այլ հնարավորություններ եւս կան։ Ստեղծված վահանակներին պատկերվում են շտապօգնության բրիգադների կարգավիճակը, որոնց շնորհիվ դիսպետչերները ցանկացած պահի կարող են իրենց ենթակայության տակ գտնվող բրիգադների մասին տեղեկատվություն ստանալ: Ավելին` նույն վահանակում հնարավոր է անսահմանափակ քանակով կայաններ ներառել ` անկախ մարզային եւ տարածքային  պատկանելությունից:

ՀՀ ամբողջ տարածքում գործող  շտապօգնության մեքենաները եւս կհամալրվեն GPS սարքերով եւ կներառվեն գործող դիսպետչերական  համակարգին: Այդպիսով կստեղծվի շտապօգնության ծառայության միասնական լիարժեք տեղեկատվություն` կառուցվածքային առանձնահատկություններով, տարածքային բաժանումներով եւ մեքենաների հագեցվածությամբ:

Քննարկվեցին մարզերում գործող շտապօգնության կայանների աշխատանքների բարելավմանը, մարզային դիսպետչերների ուսմուցմանը եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր։ 

«Երեւանի դիսպետչերական ծառայության վրա մԵծ պատասխանատվություն է դրվում։ Այստեղ պետք է համակարգվեն ամբողջ հանրապետությունից ստացվող կանչերը»,-ասաց Վահան Պողոսյանը` հավելելով, որ երկրի ցանկացած վայրից շտապօգնության ծառայությանն առաջիկյում պետք է զանգահարեն միայն 1-03 համարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է