• Latest news

Երկու պատճառ՝ Հայաստանում դիակիզարան ստեղծելու համար

23 հոկտեմբերի, 2014  13:42

2006 թվականից Հայաստանում գործում է հողարկավորությունների կազմակերպման, դիահերձարանների եւ գերեզմանատների շահագործման մասին օրենքը, որի սահմանումից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ երկրում պետք է դիակիզարան լինի: Սակայն դիակիզարան Հայաստանում չկա, իսկ այն ստեղծելու գաղափարի շուրջ լուրջ բանավեճեր են ընթանում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանի կարծիքով, Հայաստանում պետք է ստեղծել դիակիզարան: Նա լրագրողների հետ զրույցում ներկայացրել այս հարցի շուրջ իր կարծիքը եւ երկրում՝ դիակիզարան ունենալու համար երկու հիմնավոր պատճառ ներկայացրել:

1. Այլ ազգերի ներկայացուցիչներ

Հայ առաքելական եկեղեցին դեմ է դիակները վառելու գաղափարին եւ քրիստոնյաներին կոչ է անում դիակները հողին հանձնել: Այդ իսկ պատճառով, քրիստոնյաների ծրջանում դիակիզարանը, իհարկե, մեծ ժողովրդականություն չի վայելի, սակայն պետք չէ մոռանալ երկրում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչների մասին, որոնք կարող են նման ծառայության կարիք ունենալ:

2. Արտակարգ իրավիճակներ

Հուղարկավորությունը՝ դիակը հողին հանձնելու ընթացքը, իրենից վտանգ չի ներկայացնում, պնդում է Աիդա Պետիկյանը, նշելով, որ դա, իհարկե, պետք է արվի ըստ այս ոլորտը կանոնակարգող սանիտարական, բնապահպանական եւ քաղաքաշինական չափորոշիչների: Հողարկավորման հետ կապված խնդիր կամ դրա պատճառով որեւէ վարակի տարածում Հայաստանում երբեւիցե չի եղել:

Սակայն, աստված մի արասցե, եթե երկրում որեւէ արտակարգ իրավիճակ լինի, օրինակ՝ ջրհեղեղ կամ երկրաշարժ, գերեզմանների ամբողջականությունը կարող է խախտվել, իսկ երկրի մակերեսին հայտնված դիակները կարող են լուրջ համաճարակների պատճառ դառնալ: Նման համաճարակները կանխարգելելու համար ցանկալի է գոնե մեկ դիակիզարան ունենալ, քանի որ այրումը լիովին ոչնչացնում է բոլոր մանրէները:

Աիդա Պետիկյանի կարծիքով՝ վերը նշված պատճառներով ցանկալի է երկրում մեկ դիակիզարան ունենալ. ավելի շատի կարիքը չկա, քանի որ դիակիզումը երկրում զանգվածային բնույթ կրել չի կարող, բայց մեկը կարող է բավարարել այդ ծառայության կարիքն ունեցող այլազգիների պահանջները եւ կանխարգելել վտանգավոր համաճարակները արտակարգ իրավիճակի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել