• Latest news

Թրոմբոզներ. ռիսկի կարեւորագույն գործոնները

23 հոկտեմբերի, 2014  20:34

Թրոմբոզներն այսօր լուրջ խնդիր են հանդիսանում՝ ողջ աշխարհի համար: Հենց դրանց պատճառով է ինսուլտի եւ սրտի կաթվածի առաջացման բավականին բարձր ցուցանիշ գրանցվում, եւ հենց դրանց «շնորհիվ» են բազմաթիվ երիտասարդ ու աշխատունակ մարդիկ հաշմանդամ դառնում:

Բազմաթիվ մասնագետների պնդմամբ, թրոմբոզների վաղ ախտորոշումը չափազանց մեծ կարեւորություն ունի, քանի որ կարող է արյան հոսքի մեջ առկա ավելորդ կուտակումների հրահրմամբ հետագայում ի հայտ եկող բարդությունների կանխարգելման միջոց ծառայել: 

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Մոմոտի համոզմամբ, այսօր մասնագետներից քչերն են կողմնորոշվում, թե որ ախտանշանները կարող են թրոմբոզի առաջացման բարձր հավանականության մասին վկայել եւ ինչը պետք է առաջին հերթին ուշադրության տակ պահել: Թրոմբոզների առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ դեպքերում անտեսվում են, եւ քայլեր չեն ձեռնարկվում՝ դրանց չեզոքացման եւ հիվանդության կանխարգելման ուղղությամբ:

Իսկ թրոմբոզների առաջացման ի՞նչ ռիսկի գործոններ գոյություն ունեն

Տրամաբանական է ենթադրել, որ այն ամենը, ինչ արյան խտացման է հանգեցնում, վտանգավոր է եւ կարող է թրոմբոզի առաջացման պատճառ դառնալ: Սակայն որոշ մարդիկ ռիսկի առավել բարձր խմբում են ներառված: Ինչպես պրոֆեսոր Մոմոտն է նշել՝ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, թրոմբոզների առաջացման ռիսկի բազմաթիվ գործոններ գոյություն ունեն. բժշկական գրականության մեջ նկարագրվածների թիվը մեկ հարյուրյակից էլ բարձր է: Ստորեւ դրանցից մի քանիսն ենք ներկայացնում.

• Հակաբեղմնավորիչների պերօրալ ընդունում;

• Հղիություն;

• Շաքարախտ;

• Վարիկոզային հիվանդություն:

«Հեմոստազ. խնդիրներ եւ ձեռքբերումներ» թեմայով միջազգային գիտաժողովի շրջանակում պրոֆեսոր Մոմոտը զեկույց է ընթերցել՝ թրոմբոզների առաջացման ռիսկի գործոնների վերաբերյալ: Սակայն նրա զեկույցի հիմնական շեշտադրումը ոչ թե ռիսկի առկա գործոնների թվարկումն է եղել, այլ այն հանգամանքը, թե ինչպես պետք է դրանց վերաբերվել եւ ինչ միջոցառումների օգնությամբ՝ թրոմբոզների ու հետագա բարդությունների կանխարգելմանը հանգել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել