• Latest news

Ի՞նչ վտանգներ են թաքնված կոնտակտային լինզաների հետեւում

23 հոկտեմբերի, 2014  21:38

Կոնտակտային լինզաները տեսողության խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդկանց շատ ավելի հարմարավետ են թվում, քան ակնոցը, քանի որ ավելի մեծ տեսադաշտ են ապահովում: Բայց արդո՞ք լինզաներն անվտանգ են:

Ակնաբույժ Անի Համբարձումյանի խոսքով՝ լինզաները կարող են շատ վտանգավոր լինել եւ մարդու տեսողությանը եւ առողջությանը լուրջ վնաս հասցնել, եթե դրանք անորակ են կամ եթե կրողը դրանք պատշաճ կերպով չի խնամում եւ հիգիենայի բոլոր կանոններին չի հետեւում:

Ի՞նչ խինդիրներ կարող են առաջանալ:

Մասնագետի խոսքով՝ երբ լինզաները անորակ են կամ մաշված, կամ եթե դրանք դնելիս մարդը չի պահպանում հիգիենայի կանոնները, նրա աչքերում կարող են վտանգավոր մանրէներ հայտնվել, որոնք ոչ միայն բորբոքում, այլեւ վերքեր կարող են առաջացնել, որոնց պատճառով մարդը կարող է աչքից զրկվել:

Բժիշկը զգուշացնում է, որ շատ հազվադեպ է հաջողվում փրկել այդպիսի ծանր վիճակում հայտնված աչքերը:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս խստորեն հետեւել հիգիենայի բոլոր կանոններին. լինզաները դնելիս կամ հանելիս լվանալ ձեռքերը, հետեւել լինզաների հեղուկի մաքրությանը, պիտանելիության ժամկետը լրանալիս էլ՝ դեն նետել դրանք:

Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը իր հերթին խորհուրդ է տալիս պատահական տեղերից լինզաներ չգնել, քանի որ դրանք կարող են շատ անորակ լինել: Բացի այդ, նրա խոսքով՝ բժիշկը պետք է անպայման տեսնի, թե ինչպես է լինզան նստում աչքի մակերեւույթին, շնչող է թե ոչ, շարժունակություն ունի թե ոչ, այդ իսկ պատճառով առանց բժիշկի հետ խորհրդակցելու ոչ կոնտակտային, ոչ կոսմետիկ լինզաներ չարժե գնել:

Նունե Եղիազարյանը հիշեցրել է, որ Երեւանում 3 խոշոր կլինիկաներում կոնտակտային լինզաների կաբինետներ կան, որտեղ ակնաբույժը կարող է օգնել ճիշտ եւ անվտանգ լինզաներ ընտրել: Իսկ «մետրոյի տակից» լինզաներ գնելը նա հանցագործություն է համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել