• Latest news

Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ

24 հոկտեմբերի, 2014  23:45

Եթե պարբերաբար ստիպված եք գլխամաշկը քորել՝ դեռ չի նշանակում, որ երեւույթի պատճառը թեփն է: Մի շարք այլ խանգարումներ եւս, ներառյալ՝ խուզող մկնատամը, ինչպես նաեւ առավել լուրջ բնույթի բակտերիալ ինֆեկցիաներ եւ աուտոիմուն հիվանդություններ, կարող են գլխամաշկի քոր առաջացնել: Այնպես որ, տհաճ երեւույթից ազատվելու համար նախ եւ առաջ հարկավոր է դրա առաջացման պատճառը գտնել:

Ստորեւ դրանցից 5 ամենատարածվածներն ու բուժման համապատասխան միջոցներն ենք ներկայացնում. 

1. Թեփը եւ սեբորեային դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման ամենալայն տարածում գտած միջոցներն են հանդիսանում:

«Գանգամաշկին առկա խմորիչների բաղադրության աճը կարող է համապատասխան բորբոքային արձագանք հրահրել՝ քորի տեսքով», - մեկնաբանել է մաշկաբան Մելիսա Պիլիանգը:

Բուժում. Մեղմ արտահայտվածության պարագայում կարելի է սելենիում կամ ցինկի պիրիտիոն պարունակող շամպունների օգնությանը դիմել՝ խմորիչների բաղադրության կարգավորման նպատակով: Իսկ առավել ծանր դեպքերում բժշկի կողմից նշանակված հատուկ հակասնկային շամպունները, քսուքները, լուծույթները կամ փրփուրները կարող են օգնության գալ:

2. Փսորիազ. այս քրոնիկ աուտոիմուն հիվանդությունը մաշկին կամ գանգամաշկին ի հայտ եկող կարմիր, մեծ չափերի բծերով է բնորոշվում: Խանգարումը ոչ միայն վարակիչ չէ, այլ նաեւ առաջացման հստակ հասկանալի պատճառներ չի դրսեւորում: Այդուհանդերձ, հիվանդության ձեռք բերման ռիսկը բարձր է այն պարագայում, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկի մոտ դրա առկայություն է հաստատվել:

Բուժում. Դոկտոր Պիլիանգը խորհուրդ է տալիս, որպես գանգամաշկի փսորիազի վերահսկման միջոց, կուպր կամ սալիցիլաթթու պարունակող բուժական շամպունների օգնությանը դիմել: Իսկ եթե դրանք էլ չեն օգնում, հարկավոր է մաշկաբանի խորհրդին դիմել՝ առավել ազդեցիկ շամպունների տեսքով նշանակում ստանալու համար:

3. Tinea capitis. այս սնկային ինֆեկցիան, որ նաեւ «խուզող մկնատամ» անվամբ է հայտնի, մազերի ֆոլիկուլներն ախտահարելու եւ փոքր՝ աստիճանաբար մեծացող մակերեսով մազաթափություն հրահրելու հատկություն ունի: Միաժամանակ նաեւ գլխամաշկին սեւ կետերով ցանի առաջացման պատճառ կարող է դառնալ:

Բուժում. Մաշկի «խուզող մկնատամի» առկայության պարագայում տհաճ երեւույթներից կարելի է ցանկացած հակասնկային քսուքի օգնությամբ ազատվել, սակայն երբ Tinea capitis-ը գլխամաշկն է ախտահարել, խնդրին միայն բժշկի նշանակմամբ՝ հակասնկային դեղահաբերի միջոցով կարելի է լուծում տալ: 

4. Գլխի ոջիլը, որպես կանոն, դպրոցահասակ երեխաների հետ է ասոցացվում, այնչինչ կարող է ցանկացած տարիքի մարդու մոտ ի հայտ գալ: Դոկտոր Պիլիանգի հավաստիացմամբ, այն մաքուր մազեր է սիրում, այնպես որ եթե պարզվել է՝ գանգամաշկի քորի պատճառը ոջիլն է, դեռ չի նշանակում, թե հիգիենակի կանոներին չեք հետեւում: 

Բուժում. Գլխի ոջիլից կարելի է ինսեկտիցիդ պիրետրին կամ պերմետրին պարունակող շամպունների օգնությամբ ազատվել: «Շամպունի յուրաքանչյուր բանաձեւ իր կիրառման եղանակն ունի: Այնպես որ, ոջիլից ազատվելու համար, հարկավոր է տարայի վրա գրառված ցուցումներին հետեւել», - զգուշացրել է դոկտոր Պիլիանգը:

5. Ալերգիկ ռեակցիաներ. Մազերի ներկը, էկզեման եւ ատոպիկ դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման առավել հազվադեպ հանդիպող պատճառներից են հանդիսանում:

Բուժում. Ալերգիկ ռեակցիաները, որպես կանոն, դրանց առաջացման պատճառը հայտնաբերելուց եւ չեզոքացնելուց հետո, երկար չեն տեւում: Մինչդեռ պատճառը որոշ դեպքերում միայն մաշկաբանի միջնորդությամբ եւ մի շարք հետազոտությունների միջոցով կարելի է պարզել:

Ե՞րբ պետք է անհանգստանալ

Գլխամաշկի քորը մեծ ի մասամբ պատճառ չէ՝ մտահոգության համար: Բայց որոշ դեպքերում այն կարող է բավականին լուրջ խնդիրների առկայության մասին վկայել: Այնպես որ, հարկավոր է բժշկի օգնությանը դիմել, երբ. 

• Ազատ վաճառքի շամպունները որեւէ կերպ չեն օգնում,

• Քորը նաեւ գիշերային, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման ժամերին է շարունակվում,

• Գլխամաշկին՝ ոջիլ կամ մազին՝ ոջիլի ձու եք նկատել,

• Քոր եկող մասերը նաեւ ցավոտ են

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է