• Latest news

Էբոլայի դեմ պատվաստանյութ դեռեւս 2005թ.-ի՞ն է մշակվել

24 հոկտեմբերի, 2014  18:20

Ամերիկացի եւ կանադացի գիտնականները դեռեւս 9 տարի առաջ են Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պատվաստանյութ մշակել, սակայն այդ տարիներին դեղագործական ընկերությունները որեւէ հետաքրքրություն չեն դրսեւորել դրա նկատմամբ, ինչի արդյունքում էլ նույնիսկ կլինիկական փորձարկումներ չեն իրականացվել: New York Times պարբերականի հաղորդմամբ, Nature ամսագրի՝ 2005 թ.-ին լույս տեսած համարներից մեկում հոդված էր հրապարակվել այն մասին, որ գիտնականներին հաջողվել է Էբոլա վիրուսի դեմ՝ պրիմատների նկատմամբ փորձարկումների շրջանակում բարձր արդյունավետություն դրսեւորած պատվաստանյութ մշակել: Համապատասխան ներարկում ստացած կենդանիները տենդի դեմ անկասելի իմունիտետ էին ձեռք բերել: Գիտնականները մտադիր էին առաջիկա երկու տարիներին պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներ մեկնարկել, իսկ 2010-2011թթ.-ի դրությամբ՝ լիցենզիայի ստացման գործընթացն ավարտին հասցնել: Բայց քանի որ այդ տարիներին Էբոլան համեմատաբար հազվադեպ բնույթ կրող հիվանդություն էր համարվում, «դեղագործական ընկերությունների մեծ մասը հրաժարվել էին ցածր վճարողունակությամբ աչքի ընկնող երկրներում պահանջարկ վայելող ապրանքի մշակման ուղղությամբ հսկայական ծախսումներ անելու գաղափարից»:

Պարբերականը, մի շարք փորձագետների վկայակոչելով, ընթերցողի ուշադրությունը նաեւ այն հանգամանքին է հրավիրում, որ եթե պատվաստանյութի գիտական մշակումը կարող է մի քանի միլիոն դոլար արժենալ, մարդկանց նկատմամբ փորձարկումների եւ արտադրության փուլում արդեն կարող են հարյուրավոր միլիոն դոլարներ պահանջվել, իսկ մինչ շուկայում հայտնվելն իրականացված ներդրումների ողջ ծավալը կարող է 1-1,5 մլրդ դոլարի հասնել:

Ներկայիս դրությամբ Էբոլայի դեմ մշակված որեւէ պատվաստանյութ դեռեւս վերջնական հաստատում չի գտել: Դեղամիջոցի մշակման ուղղությամն աշխատանքներ մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանում են ընթանում: Օրեր առաջ ԱՀԿ-ն առաջիկա երկու շաբաթների ընթացքում մարդկանց նկատմամբ փորձարկումներ մեկնարկելու պատրաստակամության մասին է հայտնել: Կազմակերպության տեսանկյունից առավել հեռանկարային GlaxoSmithKline ընկերության ջանքերով մշակված VSV-EBOV եւ ChAd-EBO պատվաստանյութերն են համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել