• Latest news

Y քրոմոսոմը տղամարդու կյանքի տեւողությունն է բնորոշում

24 հոկտեմբերի, 2014  22:36

Տղամարդու Y քրոմոսոմը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ՝ տղամարդու կյանքի տեւողության երկարաձգման եւ քաղցկեղի դեմ պայքարի հարցում: Այս եզրահանգման համար 70-84 տարեկան 1153 կամավորների շրջանում՝ Շվեդիայի համալսարանում իրականացված հետազոտության ադյունքներն են հիմք ծառայել: Գիտնականները մասնավորապես պարզել են, որ Y քրոմոսոմը կորցրած տղամարդիկ միջինը 5,5 տարով կարճ կյանք են ապրում: 

Համաձայան վիճակագրական տվյալների, Եվրոպայում բնակվող կանայք, տղամարդկանց հետ համեմատությամբ, 7,5 տարով երկար են ապրում: Մինչեւ բոլորովին վերջերս գիտնականներին չէր հաջողվում երեւույթի պատճառը հասկանալ, եւ միայն խնդրո առարկա հետազոտության շրջանակում է արյան բջիջների կողմից Y քրոմոսոմների կորստի ծավալը հաշվելու փորձ իրականացվել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ դրա նշանակալի ցուցանիշը կարող է վաղաժամ մահվան բնորոշիչ ծառայել: Համենայն դեպս, հետազոտության՝ կյանքին վաղաժամ հրաժեշտ տված 769 մասնակիցներին վերագրվող տվյալները հենց այդ մասին են վկայում: Ընդ որում, կամավորներից 132-ը, BBC-ի հաղորդմամբ, քաղցկեղից են մահացել: Բանն այն է, որ Y քրոմոսոմը ոչ միայն սեռական համակարգին եւ սերմնահեղուկի արտադրությանն է առնչվում, այլ նաեւ պատասխանատու է այն գեների համար, որոնք, մասնավորապես, իմունային համակարգի ակտիվացման հաշվին, ուռուցքների առաջացումն են կանխարգելում: Հետեւապես, ըստ քրոմոսոմային պրոֆիլի կարելի է նաեւ մարդու՝ քաղցկեղի նկատմամբ նախահակման մակարդակը որոշել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ Y քրոմոսոմների կորուստն ու քաղցկեղի զարգացումը ծերացմանը զուգընթաց են ի հայտ գալիս, երկու երեւույթների համար պատասխանատու մեխանիզմներն ակնհայտորեն փոխկապակցված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել