• Latest news

Պրոբիոտիկնեը՝ հավերժ երիտասարդության գաղտնի՞ք

24 հոկտեմբերի, 2014  21:30

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ մեկ ամիս շարունակ, ամեն օր պրոբիոտիկների կենդանի միկրոօրգանիզմներ ընդունելով կարելի է մաշկի ծերացման գործընթացի դանդաղեցման եւ նույնիսկ դադարեցման հասնել՝ հնարավորություն ընձեռելով, որ այն հավերժ երիտասարդ ու առողջ մնա:

Գիտահետազոտական ուսումնասիրության շրջանակում, մասնավորապես, պարզվել է, որ օգտակար հատկություններով աչքի ընկնող Lactococcus lactis մանրէի շտամով ֆերմենտավորված կաթը դրական անդրադարձ է ապահովում՝ մաշկի բջիջների վերականգնման եւ դրանց վերածնվելու կարողության վրա:

Թույլ սեռի՝ 19-21 տարեկան 23 ներկայացուցիչների շրջանում իրականացված փորձարկումների ընթացքում կամավորները պատահականության սկզբունքով, անկախ առողջական վիճակից, երկու խմբի են բաժանվել: Առաջին խմբում ներառված մասնակիցները չորս շաբաթ շարունակ, օրական մեկ անգամ ֆերմենտավորված կաթ են ընդունել, երկրորդում ներգրավվածները՝ սովորական կաթնային յոգուրտ: Տվյալների վերլուծությամբ գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ պրոբիոտիկների կիրառությունը ոչ միայն մաշկը նուրբ եւ գեղեցիկ, այլ նաեւ՝ հավերժ երիտասարդ պահելու միջոց է հանդիսանում:

Գիտահետազոտական խմբի անդամները մաշկի առողջական վիճակը օրգանի խոնավությամբ, մելանինի բաղադրությամբ, առաձգականությամբ եւ մաշկային ճարպի (ճարպային գեղձից արտազատվող յուղի) պարունակությամբ են գնահատել: Նրանք պարզել են, որ պրոբիոտիկներից օգտվող աղջիկների մոտ մաշկային ճարպի արտազատման նշանակալիորեն բարձր ծավալներ են նկատվում, ինչը, Journal of Dairy Science ամսագրում հրապարակում գտած հոդվածի համաձայն, մաշկը ծերացումից պաշտպանելու արդյունավետ միջոց է հանդիսանում:

Նախընթաց մի շարք հետազոտությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ պրոբիոտիկնեը կարող են նաեւ մի շարք մաշկային հիվանդությունների բուժման հարցում օգտակար գտնվել: Օրինակ՝ Bifidobacterium infantis 35624 պրոբիոտիկը մաշկային ծածկույթի կարմրացում եւ թեփոտ ցանի առաջացում հրահրող փսորիազի դեմ պայքարի արդյունավոտ միջոց է հանդիսանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է