• Latest news

Ինչպե՞ս կարող են մազերը մարդու մահվան մասին վկայել

25 հոկտեմբերի, 2014  10:41

Մինչ այժմ դատական փորձագետների շրջանում այն համոզմունքն էր իշխում, որ եթե հանցագործության վայրում հայտնաբերված մազը «սնկային ներխուժման» նշաններ ունի, միանշանակ կարելի է դրա տիրոջ մահվան մասին խոսել: Սակայն, ինչպես Proceedings of the Royal Society B ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են վկայում, վերոհիշյալ պնդումը միանշանակ չի կարող լինել:

Ավանդական կարծիքը, թե սնկերը միայն մահացած մարդու մազերի մեջ են անցնում, բացահայտումը հեղինակած գիտնականների պնդմամբ, իրականությանը չի համապատասխանում, քանի որ մազերի մեջ սնկերի առկայությունը կարող է նաեւ ընդամենը հողի հետ մազածածկույթի անմիջական շփման մասին վկայել: 

«Իրականում, անկախ սնկային ինֆեկցիայի առկայությունից, փնտրվող մարդը դեռեւս կարող է կենդանի լինել: Այդուհանդերձ, դա դեռ չի նշանակում, թե մազերի հետազոտությունն անօգուտ է՝ հետաքննության համար: Ճիշտ է՝ ԴՆԹ-ի օգնությամբ էլ կարելի է ֆանտաստիկ տվյալներ ստանալ, բայց մազերը մի ողջ պատմություն կարող են ներկայացնել», - համոզմունք է հայտնել դատական փորձագետ, կենսաբան, հետազոտության հեղինակ Սիլվանա Տրիդիկոն:

Եթե հետաքննչական խմբի անդամները ցանկանում են որոնվողի մահը փաստել կամ բացառել, պետք է մազարմատների վրա մանրէի «հետմահու» շերտավորման հետքերը փնտրեն: Գիտնականների մեկնաբանմամբ, դա մազերի հետ կապված միակ փոփոխությունն է, որը միանշանակ մահանալուց հետո է տեղի ունենում: Եզրահանգման համար հիմք ծառայած փորձարկումների ընթացքում, գիտահետազոտական խմբի անդամների խոսքով, «կաթնասուն կենդանիների մազերի կենսաբանական դեգրադացիայի համար պատասխանատու գործոններն են վեր հանվել»: FoxNews-ի հաղորդմամբ, ուսումնասիրությունները 95 կաթնասուններից, ներառյալ մարդուց եւ բրդոտ մամոնտից վերցված մազերի նկատմամբ են իրականացվել: Ընդ որում, փարատվել է նաեւ այն կասկածը, թե տասնյակ հազարավոր տարիներ առաջ երկրագունդը գլխավորապես կարմրամազ բնակիչներ է ունեցել: Գիտնականների համոզմամբ, արեւի լույսի կամ շրջակա միջավայրը կազմով պիգմենտների (օրինակ՝ երկաթի կամ տանինի) ազդեցությամբ մազը կարող է կարմիր երանգ ընդունել: «Նարնջագույնը պարզապես չէր կարող բրդոտ մամոնտների մազերի բնական երանգը լինել: Այն, ամենայն հավանականությամբ, սառցե դարաշրջանում՝ երկաթի ազդեցությամբ է ներկայիս երանգավորումը ձեռք բերել», - նշել է դոկտոր Տրիդիկոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել