• Latest news

Մալիի՝ Էբոլայով վարակված 2-ամյա բնակչուհին մահացել է

25 հոկտեմբերի, 2014  09:42

Մալիի՝ Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշված 2-ամյա բնակչուհին մահացել է: Reuters գործակալության փոխանցմամբ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրում ստեղծված իրադրությանը «արտակարգ» որակում է տվել՝ զգուշացնելով, որ ուղեւորության ընթացքում երեխան կարող էր մեծ թվով մարդկանց վարակման պատճառ դառնալ:

Համաձայն հիվանդության պատմության, աղջնակի մոտ քթի արյունահոսություն դեռեւս Գվինեայում է նկատվել: Կարճ ժամանակ անց նա հանրային տրանսպորտով Մալիի մայրաքաղաք՝ Բամակո է տեղափոխվել, որտեղ, նախքան Կաես քաղաք մեկնելն ու հիվանդանոց տեղափոխվելը, մի քանի օր է անցկացրել: ԱՀԿ-ի փորձագետներին լուրջ մտահոգություն է պատճառում հատկապես այն հանգամանքը, որ երեխան հիվանդության վառ արտահայտված ախտանշաններով է ճամփորդել, ինչը կարող էր վիրուսի տարածմանը մեծապես նպաստել:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հավաստիացնելով, թե հիվանդի հետ շփման մեջ գտնված բոլոր անձինք կարանտինի են հանձնվել: ԱՀԿ-ի տվյալներով, ներկայումս մասնագետների վերահսկողության տակ 43 քաղաքացիներ եւ 10 բուժաշխատողներ են գտնվում:

Մալին սահմանակից է Գվինեային, որը, Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի հետ միասին, ընթացիկ տարվա մեկնարկից ի վեր տարածաշրջանում բռնկված համաճարակից առավել տուժած երկրների եռյակն է կազմում:

ԱՀԿ-ի տվյալներով, հոկտեմբերի 22-ի դրությամբ Էբոլայով վարակվածների ընդհանուր թիվը 9936 է կազմում, որոնցից 4877-ը մահացել են: Խոսքը միայն Գվինեայից, Լիբերիայից, Սիերա-Լեոնեից, Իսպանիայից եւ ԱՄՆ-ից ստացված տվյալներին է վերաբերում: Ավելի վաղ կազմակերպությունը Նիգերիայում եւ Սենեգալում համաճարակի դադարեցման մասին հայտարարությամբ էր հանդես եկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել