• Latest news

«Սառեցված» երեխաները սոցիալապես առավել ակտի՞վ են լինում

25 հոկտեմբերի, 2014  11:45

Հետազոտությամբ պարզվել է, որ արտամարմնային բեղմնավորման արդյունքում՝ սառեցված սաղմերից զարգացած երեխաները, թարմ էմբրիոնների կիրառման արդյունքում ծնվածների հետ համեմատությամբ, առավել բարձր սոցիալական ակտիվություն են դրսեւորում: Բացի այդ էլ՝ ավելի զրուցասեր եւ անկախ են լինում:

Սովորաբար արտամարմնային բեղմնավորմանը միտված թերապիայի ընթացքում կիրառություն չգտած սաղմերը ըստ ցանկության են սառեցվում: Միջոցառումը չհաջողված հղիության պարագայում եւս մեկ փորձ կատարելու հնարավորություն է ընձեռում: The Daily Mail-ի հաղորդմամբ, գիտնականների համար դեռեւս պարզ չէ, թե ինչու են սառեցված սաղմերից ծնված երեխաներն ավելի բարձր պրոսոցիալական հմտություններով աչքի ընկնում: Թեեւ միանշանակ հայտնի է, որ ամիսներ ձգվող սառեցման գործընթացին միայն ամենաուժեղ սաղմերն են դիմանում: 

Բացառված չէ նաեւ, որ ամեն ինչ սաղմի ներպատվաստման ժամկետից է կախված: Ուժեղ դեղամիջոցների ազդեցությամբ ձվարանների խթանմանը ենթարկված օրգանիզմը որոշակի ժամանակ է պահանջում՝ վերականգնման համար: Թեեւ երեւույթը կարող է նաեւ այլ բացատրություն ունենալ՝ «սառեցված երեխաները», որպես կանոն, ընտանիքի կրտսեր անդամն են դառնում: Իսկ որ կրտսեր երեխաները, ընտանիքի՝ որոշակի պատասխանատվության ենթարկվող ավագ անդամների հետ համեմատությամբ, սոցիալապես առավել ազատ եւ ակտիվ են լինում՝ գաղտնիք չէ բոլորի համար:

Պրոֆեսոր Չարլզ Կանգսլենդի համոզմամբ էլ, երեւույթի «մեղավորը» ծնողները կարող են լինել: Նմանատիպ երեխաները սովորաբար տարեց ծնողներից են լույս աշխարհ գալիս: Հետեւապես, «սառեցված երեխան» կյանքի առաջին իսկ օրերից տարեց մարդկանց շրջապատում առկա փոխգործակցությանն է սովորում, ինչը կարող է սոցիալական հմտությունների զարգացմանը նպաստել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել