• Latest news

Սննդամթերքի 5 տեսակներ օրգանիզմը թունազերծելու համար

27 հոկտեմբերի, 2014  11:46

Մեզնից շատերի շրջապատում կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ հյութային դիետայի, հումակերության կամ ծոմի օգնությանն են դիմում՝ ծանրաբեռնված օրգանիզմը դետոքսիկացիայի ենթարկելու համար: Սակայն, փորձագետների վկայությամբ, բրոկոլիի, գանգրակաղամբի եւ վարունգի հաշվին գոյություն պահպանելու փոխարեն, թունազերծման գործընթացը կազմակերպելու եւ միաժամանակ օրգանիզմին մեծ ծավալի էներգիա հաղորդելու նպատակով, կարելի է մի շարք սննդարար մթերքների օգնությանը դիմել, հաղորդում է Medical Daily-ն:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, յուրաքանչյուր մարդու օրգանիզմում հնարավոր է 140-ից ավել թունավոր միացություններ գտնել, որոնք կարող են այնպիսի խնդիրների եւ հիվանդությունների առաջացման պատճառը դառնալ, ինչպիսիք են միգրենային գլխացավը, քրոնիկ ուժասպառությունը, ալերգիաները եւ այլն:  Դրանցից ազատվելու լավագույն միջոցը, հեղինակավոր դիետոլոգների վկայությամբ, ոչ թե սննդամթերքների մեծ մասից հրաժարումն է, այլ՝ սննդակարգի մեջ այնպիսի մթերքների ներառումը, որոնք օրգանիզմին ինքնամաքրման ռեժիմի անցնելու հնարավորություն են ընձեռում: Այնպես որ, արհեստածին սննդատեսակների ներկայությունը բացառելով եւ հետեւյալ հինգ՝ միանգամայն հասանելի մթերքների ներկայությունն ապահովելով, հեշտությամբ եւ մշտապես կարելի է օրգանիզմը զերծ պահել տոքսիկ նյութերի բացասական ազդեցությունից:

1. Խնձոր

Օրական մեկ խնձորը ոչ միայն բժշկին, այլ նաեւ՝ տոքսիններին հեռու կպահի Ձեզնից: Այն, մասնավորապես, օրգանիզմը սննդային հավելումներից եւ մետաղներից մաքրելու հատկությամբ աչքի ընկնող լուծելի բջջանյութով՝ պեկտրինով է հարուստ:  Իսկ օրգանիզմում կարող են անպիսի ծանր՝ աղտոտված օդի միջոցով, ինչպես նաեւ սննդի եւ ջրի հետ ներթափանցած մետաղներ լինել, ինչպիսիք կապարն ու ալյումինն են, որոնք նյութափոխանակության գործառույթին միջամտելու հատկություն են դրսեւորում: Մեկ այլ ծանր մետաղ էլ՝ սնդիկը, կարող է իմունային համակարգի սպիտակ բջիջների ոչնչացման հանգեցնել: Իսկ ահա կադմիումն ի վիճակի է օրգանիզմի էնզիմային համակարգերի համար վճռորոշ դերակատարում ապահովող ցինկի ազդեցության չեզոքացման, վաղաժամ ծերացման, մտավոր գործընթացներին միջամտության, իմունային համակարգի ճնշման եւ դեպրեսիայի առաջացման հանգեցնել:

2. Արտիճուկ

Շատերն արտիճուկի ամենաօգտակար մասը զամբյուղիկն են համարում, մինչդեռ դրա տերեւները առավել առողջարար եւ ծերազման գործընթացին հակազդող հատկություններով են աչքի ընկնում: Բանջարեղենի այս տեսակը, փորձագետների վստահեցմամբ, հակաօքսիդանտների ամենամեծ պաշարն է պարունակում: Այն հատկապես մարսողությանը, լյարդի հետ կապված խնդիրների լուծմանը, լեղապարկի գործառույթի բարեկարգմանը եւ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը նպաստող բուսական սնուցիչների երկու տեսակներով՝ ցինարինով եւ սիլիմարինով է հարուստ, որոնք նաեւ լյարդի՝ համապատասխանաբար՝ տոքսինների մշակումն իրականացնելու եւ ճարպային սննդատեսակները քայքայելու կարողության խթանման միջոց են ծառայում:

3. Ճակնդեղ

Բանջարեղենի այս՝ հակաօքսիդանտներով հարուստ տեսակը եւս օրգանիզմը տոքսինների վնասակար ազդեցությունից զերծ պահելու միջոց է հանդիսանում: Այն, մասնավորապես, մագնեզիումով, երկաթով, ցինկով եւ կալցիումով է հարուստ, որոնք օրգանիզմը թունազերծելու հատկություն ունեն: Այդուհանդերձ, փորձագետների վկայությամբ, ճակնդեղն առավելապես լյարդի թունազերծման եւ լեղապարկի հիվանդությունների, մասնավորապես՝ դեղնախտի, հեպատիտի, ինչպես նաեւ սննդային թունավորման, փորլուծության եւ սրտխառնոցի կանխարգելման ու վերացման տեսանկյունից է օգտակար:

Ճակնդեղը նաեւ «արյան զտիչ» անվամբ է հայտնի, քանի որ կարմիր գնդիկների վերաակտիվացմանն ու օրգանիզմին թթվածնով մատակարարմանն է նպաստում:

4. Կոճապղպեղ

Կոճապղեղն իր բուժող եւ թունազերծող հատկությունների համար գինգերոլի եւ շոդայի բաղադրությանն է պարտական: Վերջիններս մարսողական էնզիմների աշխատանքին նպաստելու եւ թթուները չեզոքացնելու հատկությամբ են աչքի ընկնում:

5. Սոխ

Սոխը ծծմբի բաղադրությամբ ամինաթթուներ է պարունակում, որոնք օրգանիզմը թունազերծելու հատկություն ունեն: Դրանք, մասնավորապես, մկնդեղ, կադմիում, կապար, սնդիկ եւ անագ ներծծելու ներուժ են դրսեւորում: Բացի այդ, սոխը կարող է նաեւ արյան՝ օրգանիզմի իմունային պաշտպանության համակարգի աշխատանքում, մասնավորապես՝ բորբոքային արձագանքի գործառույթում վճռորոշ դերակատարում ապահովող հատուկ սպիտակ գնդիկների՝ մակրոֆագների գործունեությունը սահմանափակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել