• Latest news

Ի՞նչ է տեղի ունենում օվկիանոսում հայտնված դիակի հետ

30 հոկտեմբերի, 2014  11:42

Մինչեւ բոլորովին վերջերս գիտնականների համար անհայտ էր մնում, թե ինչպես են օվկիանոսի բնակիչներն իրենց տարածքում հայտնված դիակների «հարցերը լուծում»: Հարցի պատասխանը ստանալու նպատակով մի խումբ կանադացի գիտնականներ երեք սատկած խոզերի մարմիններ են օվկիանոսի ջրերում թողել եւ երեք օր շարունակ, հատուկ ստորջրյա տեսախցիկների օգնությամբ, դրանց քայքայման գործընթացին հետեւել: Փորձարկման արդյունքները Գեյլ Անդերսոնն ու Լինն Բելը PLOS ONE ամսագրում են հրապարակել:

Փորձարկման շրջանակում խոզի մարմնի կիրառման պատճառն այն է, որ վերջինս աղիքային մանրէներով, մաշկով եւ մազածածկույթով ամենաշատն է մարդուն նման:

Երեք շաբաթվա ընթացքում խոզերից երկուսի մարմինն ամբողջությամբ ոչնացվել է՝ միայն ոսկրերն են մնացել: Սակայն օվկիանոսի բնակիչներից 90 օր է պահանջվել՝ երրորդ կենդանու հետ «հաշիվները մաքրելու» համար, քանի որ վերջինիս մարմինը թթվածնող աղքատ տեղանքում է գտնվել, եւ գիշակերները երկար ժամանակ չեն մոտեցել դրան: Գիտնականները նաեւ ջրի եւ դրա մեջ առկա՝ մարմնի քայքայմանը նպաստող այլ գործոնների ուսումնասիրություն են նախաձեռնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել