• Latest news

Ուտելուց եւ խմելուց հրաժարված դեռահասը բժիշկներին փակուղի է մտցրել

29 հոկտեմբերի, 2014  22:50

Մեկ տարի առաջ ամերիկացի 12-ամյա դեռահաս Լենդոն Ջոնսի ախորժակը կորել է: Երեկոյան նա մի կտոր պիցցա եւ պաղպաղակ է կերել, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 4-ի առավոտյան արթնանալով՝ կորցրել է քաղցի եւ ծարավի զգացողությունը: Ժամանակին շատ աշխույժ պատանին այժմ գրեթե չի շարժվում:

Լենդոնի ծնողները՝ Մայքլը եւ Դեբին, փորձելով գտնել որդու խորհրդավոր հիվանդության ախտորոշումը, եղել են ԱՄՆ-ի հինգ քաղաքներում:

Այովա նահանգի Վաթերլո քաղաքի մանկաբույժը հակաբիոտիկներ է նշանակել, սակայն թերապիայի կուրսից հետո Լենդոնի մոտ ոչինչ չի փոխվել: Դրանից հետո ծնողները նրան տարել են Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաք, որտեղ աշխարհահռչակ Մայո կլինիկայի մասնագետներն ուսումնասիրել են Լենդոնի դեպքը: Սակայն նրանց փորձերը նույնպես դեռեւս ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտը, որն ամեն տարի հիվանդությունների հազվագյուտ դեպքեր է ուսումնասիրում, ներկայում քննարկում է Լենդոնի հետ հանդիպման հնարավորությունը: Մեկ տարվա ընթացքում պատանին 47 կիլոգրամից նիհարել է՝ հասնելով 30 կգ-ի:

Mail Online-ի փոխանցմամբ, Լենդոնի ծնողները բազմիցս փորձել են որդուն համոզել ինչ-որ բան ուտել եւ խմել: Ասում են՝ հաջորդ քայլը լինելու է սնուցման խողովակի միացումը, որի միջոցով սնունդն անմիջապես տղայի ստամոքս կհասնի:

Հոր կարծիքով՝ որդու հիվանդությունը կապված է հիպոթալամուսի աշխատանքում խափանման հետ: Ուղեղի՝ ոլոռի մեծությամբ այս հատվածը կարգավորում է քաղցի եւ ծարավի զգացողությունները, մարմնի ջերմաստիճանն ու անոթային ճնշումը: Մայո կլինիկայից բժիշկ Մարկ Պատերսոնն ասել է, որ Լենդոնը կարող է լինել աշխարհում միակ մարդը, ով նման հիվանդությամբ է տառապում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել