• Latest news

«Կոչումով բժիշկ» նախագծի վեցերորդ անդրադարձը նվիրված է Զոհրաբյանների ընտանիքին

30 հոկտեմբերի, 2014  13:56

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի վեցերորդ թողարկումը` նվիրված Զոհրաբյանների բժշկական ընտանիքին:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանն առաջինն է Հայաստանում հիմնադրել նյարդաբուժության բաժանմունքը, ապա նաեւ` ամբիոն, Աֆրիկայում համալսարան, իսկ Իրաքում` հիվանդանոց:

Դեռ համալսարանը չավարտած, 3-րդ կուրսի ուսանողն արդեն ռազմաճակատում էր: Միայն պատերազմի տարիներին նա կատարել է երկու հազար հինգ հարյուրից ավելի վիրահատություն: Անվանի գիտնականը այսօր էլ շարունակում է աշխատել` իր նպաստը բերելով հայաստանյան առողջապահության համակարգի զարգացմանը, հանուն մարդկանց առողջության:

«Ամենամեծ բավականությունը, որ ստացել ու շարունակում եմ ստանալ բժշկական իմ գործունեությունն իրականացնելիս դժվար իրավիճակներում հիվանդության ճշգրիտ ախտորոշումն է: Կարեւոր եմ համարում այստեղ մեծ փորձը, որը ձեռք եմ բերել նաեւ աշխարհի տարբեր եկրներում իմ գիտագործնական աշխատանքի ընթացում»,-նշում է Սուրեն Զոհրաբյանը:

Հունիսից սկսած արդեն հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների, Մալայանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները:

«Կոչումով բժիշկի» նպատակն է ներկայացնել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել