• Latest news

Ի՞նչ եք անում, երբ հիվանդանում եք. NEWS.am Medicine–ի հարցումը

30 հոկտեմբերի, 2014  18:53

Աշնանը սովորաբար մրսածության եւ հարբուխի աճ է գրանցվում։ NEWS.am Medicine–ը ընթերցողների շրջանում հարցում է իրականացրել պարզելու համար, թե ինչպե՞ս են վարվում մեր հայրենակիցները հիվանդանալու դեպքում։ Եւ ահա ինչ է պարզվել.

Այն հարցին թե ինչ եք անում, երբ հիվանդանում եք, հարցվածների 57% պատասխանել է, որ բուժվում եմ «տնական» միջոցներով, 21 %՝ դեղատան աշխատողից է խորհուրդ հարցնում, եւ ընդամենը 22% է դիմում բժշկի օգնությանը։ Հարցմանն ընդհանուր թվով 2277 մարդ է մասնակցել։

Դիտարկենք յուրաքանչյուր մոտեցման դրական եւ բացասական կողմերը.

Ինքնաբուժում

Մասնագետներից շատերը համամիտ են, որ, օրինակ, թեթեւ մրսածության դեպքում ինքնաբուժման մեջ վատ բան չկա, եւ բժշկի դիմելը պարտադիր չէ, կարելի է ուղղակի մի քանի օր տանը մնալ, թեյ եւ հյութեր խմել։ Բայց եթե մի քանի օր հետո վիճակը չլավանա, արդեն պետք է բժշկի դիմել։

Այստեղ անհրաժեշտ է նշել մի քանի կարեւոր պահ. այս մոտեցումն ընդունելի է միայն թեթեւ մրսածության դեպքում, իսկ ինքնաբուժման ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն դեղեր ընդունել, հատկապես, հակաբիոտիկներ։

Հիշեք, որ հակաբիոտիկների չարաշահման պատճառով դրանց հանդեպ կայունություն է ձեւավորվում, իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ ապագայում, եթե իսկապես հակաբիոտիկներով բուժման կաիք լինի, դրանք կարող են չօգնել։

Դեղատան աշխատողի խորհուրդը

Դեղերի հարցում դեղատան աշխատողի օգնությանը դիմել երբեւէ չի կարելի։ Հիշեք, դեղատան աշխատակիցը պետք է ընդամենը դեղ վաճառի ձեզ, կամ էլ անհրաժեշտության դեպքում բացատրի, թե տվյալ դեղը ինչպես պետք է խմել։ Բայց նա բժիշկ չէ եւ բուժում նշանակելու իրավունք չունի։

Եթե հիվանդին մուրաբայով թեյն այլեւս չի օգնում, ապա գնալ պետք է ոչ թե դեղատուն, այլ տեղամասային բժշկի մոտ։

Բժիշկը

Հարբուխի եւ մրսածության դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա տեղամասային թերապեւտին։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս թեթեւակի խնդիրների համար անմիջապես հիվանդանոց դիմել։ Եթե հոսպիտալացման կարիք լինի, թերապեւտը ինքը կուղեգրի Ձեզ հիվանդանոց։

Այստեղ պետք է նշել, որ ընտանեկան կամ տեղամասային բժշկի ընտրության հարցին պետք է  լուրջ մոտենալ։ Համոզվեք, որ նա տարբերում է վիրուսը բակտերիայից, եւ պատկերացում ունի, թե երբ է պետք հակաբիոտիկներ նշանակել, իսկ երբ դրա կարիքը չկա։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է