• Latest news

Տարեց տարի ինֆեկցիոն հիվանդություններով հրահրված համաճարակների թվի աճ է նկատվում

1 նոյեմբերի, 2014  10:37

Բրաունի համալսարանականները պարզել են, որ վերջին 33 տարիներին ողջ աշխարհում ինֆեկցիոն հիվանդություններով հրահրված համաճարակների եւ նոր ինֆեկցիաների թվի աճ է գրանցվել: Այդուհանդերձ, չնայած դրան, բժշկության ոլորտում գրանցված նվաճումների շնորհիվ, միաժամանակ նաեւ հիշյալ համաճարակներից տուժածների թվի նշանակալի կրճատում է նկատվում:

Global Infectious Disease and Epidemiology Online Network (GIDEON) տվյալների բազայի վերլուծությամբ, մասնավորապես, պարզ է դարձել, որ 1980-2013թթ.-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում աշխարհի 219 երկրներում 215 ինֆեկցիոն հիվանդություններով հրահրված համաճարակի թվով 12 102 դեպքեր են գրանցվել: Ընդ որում, հիվանդություններից այս կամ այն չափի տուժած մարդկանց թիվն ավելի քան 44 մլն է կազմել: Հատկանշական է նաեւ այն, որ համաճարակների պատճառ դարձած հիվանդությունների մեծ մասը (56 տոկոս) «զոոնոզ» բնույթ են ունեցել, այսինքն՝ կենդանիներից են փոխանցվել: Դրա վառ օրինակը, համաճարակաբանների գնահատմամբ, ներկայումս Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող Էբոլա տենդն է, որն, ամենայն հավանականությամբ, որպես զոոնոզ հիվանդություն, չղջկներից է մարդուն անցել:

«Մենք ազատ աշխարհում ենք ապրում, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է առանց խոչընդոտի որեւէ երկրից մյուսը տեղափոխվել եւ մեծ թվով մարդկանց հետ շփվել: Այդ շփումները պայմաններ են ստեղծում առ այն, որ պաթոգեն օրգանիզմները եւս նույնպիսի ազատությամբ, մեկ մարդուց մյուսին անցնելով, ճամփորդեն: Ուստիեւ, անցյալի համեմատ, նաեւ առավել արագ են էվոլյուցիայի ենթարկվում», - նշել է հետազոտության համահեղինակ դոկտոր Կատերինա Սմիթը (Katherine Smith):

Նշենք, որ 1980-1985թթ.-ն ընկած ժամանակահատվածում համաճարակի ընդամենը հազարից մի փոքր ավել դեպքեր են գրանցվել, իսկ 2005-2010թթ-ի կտրվածքով ցուցանիշը երեք հազար է կազմել: Նույն ժամանակահատվածում համաճարակ առաջացրած ինֆեկցիոն հիվանդությունների թիվը 140-ից 160-ի է հասել: 

Այդուհանդերձ, գիտնականների հավաստիացմամբ, չնայած համաճարակների թվի աճին, մարդկությունը գնալով առավել մեծ հաջողությամբ է դրանց դիմակայում: Բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում ամենավճռորոշ դերակատարումը, անշուշտ, վակցինացիան ունի, որի շնորհիվ էլ, վերը հիշատակված աճի ֆոնին, վարակվածների թվի կրճատում է նկատվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել