• Latest news

8 առասպել՝ մեջքի ցավի մասին

31 հոկտեմբերի, 2014  11:47

Մեջքի ցավի մասին թյուր պատկերացնումներ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել: Օրինակ՝ քանի՞ անգամ լսած կլինեք, որ ֆիզիկական վարժությունները կարող են մեջքի ցավ պատճառել: Կամ՝ եթե սպինալ վիրաբույժի մոտ խորհրդատվության եք ուղեգրվել, բանը միայն վիրահատությամբ կարող է ավարտվել: Ու քանի որ մեջքի ցավը բոլորովին էլ հազվադեպ հանդիպող բարդություն չի համարվում, հարկ է փաստերն առասպելներից առանձնացնելու հնարավորություն ունենալ: Սպինալ վիրաբույժ Թոդ Ֆրանսիզը երեւույթին առնչվող հետեւյալ առասպելներն է առանձնացրել: 

Եթե սպինալ վիրաբույժի մոտ եք հայտնվել, ուրեմն Ձեզ վիրահատություն է սպասվում

Իրականում այդպես չէ: Մեջքին վերաբերող խնդիրների մեծ մասն, ընդհակառակը, առանց վիրաբուժական միջամտության են վերացվում, թեեւ երբեմն այն անխուսափելի կարող է դառնալ: Ամեն ինչ հիվանդի առողջական վիճակից է կախված: 

Ֆիզիկական վարժությունները կարող են վնաս պատճառել մեջքին

Արհեստավարժ, որակավորում ունեցող ֆիզիոթերապեւտի վերահսկողությամբ իրականացվող վարժություններն իրականում կարող են ամրություն հաղորդել ողնաշարը շրջապատող մկաններին: Ամուր մեջքը, դոկտոր Ֆրանսիզի հավաստիացմամբ, սթրեսի նկատմամբ բարձր դիմադրողականության եւ ողնաշարի աշխատանքի ճիշտ կարգավորման գրավական է հանդիսանում: 

Միջողնաշարային սկավառակի ճողվածքը միայն հեռացման է ենթակա

Միջողնաշարային սկավառակները ողնաշարը սթրեսից պաշտպանող «անվտանգության բարձիկի» դերակատարում են ապահովում: Այդուհանդերձ, արտաքին շերտի թուլացման դեպքում,  դրանք էլ պատռվելու՝ ճողվածքի ենթարկվելու հատկություն ունեն, ինչի արդյունքում սկավառակի դոնդողանման կենտրոնից շրջակա նյարդերը գրգռող եւ մեջքի ու ոտքերի ցավ առաջացնող արտահոսք կարող է սկսվել: Այդուհանդերձ, ճողվածքի ենթարկված միջողնաշարային սկավառակն ավելի քան  90 տոկոս դեպքերում, հանգստի ռեժիմի, մեղմ ֆիզիկական թերապիայի, ցավի կառավարման եւ հակաբորբոքային դեղամիջոցների ազդեցությամբ, կարող է ինքնավերականգնվելու հնարավորություն ձեռք բերել:

Սկավառակների նստեցումը լուրջ բժշկական խնդիր է ներկայացնում

Սկավառակների նստեցումը, դոկտոր Ֆրանսիզի գնահատմամբ, ծերացմանը հատուկ գործընթաց է համարվում: Ինչպես որ ավտոմեքենայի անվադողն է ժամանակի ընթացքում, օդից զրկվելով, ամրությունը կորցնում, այնպես էլ մարդը, ծերացմանը զուգահեռ, կարող է, միջողնաշարային սկավառակների նստեցման կամ իջեցման արդյունքում, առավել ցածր հասակ ձեռք բերել:

Մագնիսա-ռեզոնանսային պատկերմամբ միշտ էլ կարելի է մեջքի ցավի աղբյուրը գտնել

Մագնիսա-ռեզոնանսային պատկերումը մագնիսական դաշտի եւ ռադիոալիքների օգնությամբ օրգանների եւ հյուսվածքների մանրամասն պատկերներ ստանալու հնարավորություն է ընձեռում: Այն կարող է միջողնաշարային սկավառակի ճողվածքը կամ նյարդային կոմպրեսիան վեր հանել, բայց եւ անօգուտ միջոց է՝ մեջքի ցավին նպաստող թույլ մկանները գտնելու համար:

Մեջքի ցավի լավագույն լուծումը անկողնային հանգիստն է

Որքան էլ ասվածը տարօրինակ հնչի, մեջքի ցավի դեմ պայքարի լավագույն եղանակը մեղմ ֆիզիկական վարժություններն են համարվում: Զբոսանքն, օրինակ, ողնաշարին առավել չեզոք ուղղորդում հաղորդելու լավագույն միջոցն է հանդիսանում:

Ողնաշարի ռեկոնստրուկտիվ՝ առնվազն երկու ոսկրերի համաձուլում ենթադրող վիրաբուժությունը մեկ վիրահատությամբ չի կարող սահմանափակվել:

Շատերը լսած կլինեն, որ այս կամ այն մարդու մոտ մեջքի հերթական անհաջող վիրահատությունն է իրականացվել: Դոկտոր Ֆրանսիզի համոզմամբ, այդուհանդերձ, հմուտ վիրաբույժի գլխավորությամբ իրականացման պարագայում պրոցեդուրան կրկնման կարիք չի ունենա:

Մեջքի ցավի պատճառը կարող է նյարդային բնույթ ունենալ

Ասվածը հազվադեպ է ճիշտ լինում: Գրգռված կամ ճնշված նյարդը սովորաբար ոտքի կամ ոտնաթաթի շրջանում է ցավեր առաջացնում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է