• Latest news

Ալկոհոլը՝ սրտի անկանոն աշխատանքի պատճառ

31 հոկտեմբերի, 2014  15:23

Նույնիսկ չափավոր օգտագործման պարագայում ալկոհոլը կարող է վնասակար լինել՝ սրտի համար: Ինչպես բոլորովին վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, օրական 1-3 բաժակ կազմելու դեպքում այն կարող է շողացող առիթմիայի առաջացման պատճառ դառնալ:

Սրտի արագ եւ անկանոն աշխատանքով բնորոշվող բարդությունը՝ շողացող առիթմիան, էներգիայի կորստով, գլխապտույտով, հեւոցով եւ կրծքավանդակի հատվածում ի հայտ եկող ցավերով է զուգորդվում: Քլիվլենդի կլինիկան ներկայացնող սրտաբան, սրտի առիթմիայի մասնագետ Բրյուս Վիլկոֆը, ով հիշատակված հետազոտությանն իր անմիջական մասնակցությունը չի բերել, դրա արդյունքները միանգամայն հիշարժան է համարում բոլոր՝ թե շողացող առիթմիայով ախտորոշված, եւ թե միանգամայն առողջ մարդկանց համար:

«Այս հետազոտության առանձնահատկությունն այն է, որ ալկոհոլի օգտագործման միանգամայն համեստ ծավալների եւ շողացող առիթմիայի առաջացման ռիսկի միջեւ կապն է հայտնաբերել», - մեկնաբանել է փորձագետը:

Իսկ հետազոտության հեղինակները Շվեդիայում գործող Կարոլինյան ինստիտուտի գիտաշխատողներն են, որոնք 12 տարի շարունակ 45-83 տարեկան ավելի քան 79 հազար կանանց ու տղամարդկանց առողջության նկատմամբ ալկոհոլի տարբեր տեսակների՝ լիկյորի, գինու եւ գարեջրի սպառման ազդեցություններն են ուսումնասիրել եւ առաջին երկու դեպքերում, նույնիսկ չափավոր օգտագործման հետեւանքով, շողացող առիթմիայի առաջացման ռիսկ հայտնաբերել: Այդուհանդերձ, գարեջրի նկատմամբ օրինաչափությունը չի տարածվել: Իսկ որքան բարձր են գինու եւ լիկյորի սպառման ծավալները, այնքան հիվանդության առաջացման ռիսկն առավել շոշափելի է դառնում:

Հետազոտության մեկնարկի պահին մասնակիցներից եւ ոչ մեկի մոտ շողացող առիթմիայի առկայության մասին վկայող որեւէ ախտանշան չի նկատվել: Կամավորները հարցաշար են լրացրել՝ ալկոհոլի սպառման ծավալների, դրա հիմնական տեսակի եւ քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի այլ գործոնների մասին:

«Ալկոհոլի չափազանց փոքր ծավալներով սպառումը, երբ ոչ ամեն օր ու աննշան ծավալներով եք խմում, կարող է անվնաս լինել, սակայն եթե շողացող առիթմիայի նշաններ կան, հարկավոր է այդքանից էլ հրաժարվել: Միայն ալկոհոլից վերջնականապես հրաժարվելով կարելի է խնդրո առարկա հիվանդությամբ պատճառվող երկարաժամկետ վնասներից խուսափել», - նշել է դոկտոր Վիլկոֆը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է