• Latest news

Ինչո՞ւ ավելի նպատակահարմար է ցողունային բջիջները ծննդյան պահին վերցնելը. հույն պրոֆեսոր

31 հոկտեմբերի, 2014  21:31

Հիվանդությունների քանակը, որոնք հաջողվում է բուժել ցողունային բջիջների օգնությամբ, աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ 2000–ականների սկզբից ի վեր շատ երկրներում վերցնում են երեխայի պորտալարի արյունը ծննդյան պահին՝ սեփական ցողունային բջիջների ստացման համար, դրան հետեւող կոնսերվացիայով։ Այդ բջիջները կարող են օգտագործվել հետագայում տվյալ մարդու այս կամ այն հիվանդության բուժման համար։ Այդ մասին Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսի դասախոսությունից առաջ հաղորդել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ղեկավար Սեւակ Ավագյանը։ Դասախոսությունը պրոֆեսորը կարդացել է երիտասարդ գինեկոլոգների համար։

Ս. Ավագյանը պարզաբանել է, որ ինչպես ոսկրածուծի, այնպես էլ ցողունային բջիջների դոնորների որոնումը միշտ չէ, որ հաջողությամբ է պսակվում, իսկ հայերի համար, չնայած նրանց փոքրաթվությանը, այդ որոնումը բարդացնում է նաեւ յուրահատուկ գենետիկան. այս պահին 3000 հիվանդ հայ չի կարողանում ողջ աշխարհով մեկ դոնորներ գտնել։ Հենց այդ պատճառով, ըստ Ս. Ավագայանի, Հայաստանում նորածնի պորտալարի արյան պահպանման պրակտիկայի ներմուծումը այդչափ արդիական է։

Կոլիակոսը կարճառոտ ներկայացրել է, թե ինչ են ցողունային բջիջները, ինչ տեսակի են լինում, ինչպես եւ որտեղից են դրանք ստանում, եւ ինչպիսի հիվանդությունների բուժման համար են գործածում։ Նա նաեւ բացատրել է, թե հատկապես ինչու են հիվանդի սեփական բջիջները արդյունավետ նրա բուժման համար, եւ թե ինչու դրանք նպատակահարմար է ծննդյան պահին վերցնելն ու կոնսերվացնելը, այլ ոչ թե անհրաժեշտության դեպքում հետո մեծահասակ մարդուց վերցնելը։

Ին9պես պարզաբանել է Կոլիակոսը, ոչէմբրիոնալ ցողունային բջիջները կարող են օգտագործվել ոչ միայն արյան հիվանդությունների բուժման համար, այլ նաեւ՝ շատ ուրիշ հիվանդությունների։ Օրինակ, դրանց օգնությամբ կարելի է բուժել ոսկրերի կոտրվածքները, ինֆարկտը, լյարդի մի շարք հիվանդություններ ու այլն։

Ինչո՞ւ նախընտրելի է հենց  հիվանդի ցողունային բջիջների օգտագործումը։ Այդ հարցի պատասխանը շատ պարզ է. չկա օրգանիզմի իմունային պատասխանը, եւ իմոընոսուպրեսիվ թերապիայի անհրաժեշտություն էլ չկա, դոնորից ռեցիպիենտին հիվանդության փոխանցման վտանգ չկա, ընդ որում ծախսերն էլ նշանակալիորեն ավելի քիչ են։ Դրան գումարած, շատ ավելի բարդ է համապատասխան դոնոր գտնելը, քան տվյալ մարդուց ցողունային բջիջներ վերցնելը։

Ինչո՞ւ է նպատակահարմար պորտալարային արյուն վերցնելը ծննդյան պահին։ Պարզվում է, ցողունային բջիջները, չնայած ինքնարտադրման յուրատիպ հատկությանը, նույնպես ծերանում են։ «Իրականում մենք ծերանում ենք, քանզի ծերանում են մեր ցողունային բջիջները. Ցողունային բջիջները այն բջիջներն են, որոնք նորացնում են մեր հյուսվածքները։ Եթե դրանք ծերանում են, ապա ծերանում ենք եւ մենք», – ասել է նա։

Արդյոք ցողունային բջիջները չեն կորցնում իրենց հատկությունները սառեցման պրոցեսում։ Ըստ Կոլիակոսի, հետազոտությունները ցույց են տալիս, որ ցողունային բջիջների՝ հեղուկ ազոտի ջերմաստիճանում՝ մինուս 196 աստիճանից ցածր պահպանման դեպքում դրանց արդյունավետությունը պահպանվում է։ Բջիջների կիսաքայքայման շրջանը այս դեպքում կազմում է 2000 տարի։ Դա զուտ տեսական հաշվարկ է, քանզի գործնականում մարդկությունը այդ բջիջները ընդամենը 25 տարով  պահպանելու փորձ ունի։ Այդպիսի պահպանման արդյունքում դրանք չէին կորցնում արդյունավետությունը, եւ դա տրամաբանական է, քանզի նման ջերմաստիճանների դեպքում բոլոր կենսաբանական պրոցեսները կանգ են առնում, հետեւաբար բջիջը չի կարող քայքայվել։

Կոլիակոսը հաղորդել է, որ աշխարհում այսօր պորտալարային արյան մոտավորապես 500 բանկ գոյություն ունի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել