• Latest news

Կանադան դադարեցրել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ Արեւմտյան Աֆրիկայի բնակիչներին

1 նոյեմբերի, 2014  09:39

Կանադարան դադարեցրել է մուտքի արտոնագրի տրամադրումը՝ Արեւմտյան Աֆրիկայի այն երկրների բնակիչներին, որտեղ ներկայումս Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակն է մոլեգնում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկրի ներգաղթի հարցերով նախարարության հիմնավորմամբ, որոշումը «հիվանդության տարածման պարագայում բնակչության առողջությանը սպառնացող անմիջական եւ լուրջ վտանգով» է պայմանավորված: Այն Իսպանիայում եւ Միացյալ Նահանգներում մահացու վտանգավոր վտանգավոր տենդով վարակման մի քանի դեպքերի արձանագրման հետեւանքով է ընդունվել:

Այն մասին, թե հատկապես որ երկրների բնակիչներն են արգելանքի տակ հայտնվել, ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, թեեւ նշվում է, որ Էբոլա վիրուսի զոհերի ամենամեծ թիվը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում է գրանցվել:

Ավելի վաղ՝ նախընթաց ուրբաթ օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հեմոռագիկ տենդով վարակվածների թվի վերջին թարմացմամբ է հանդես եկել, համաձայն որի մահվան ելքերով ցուցանիշը 4 951 է կազմում, ընդհանուրը՝ 13 567:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել