• Latest news

Ամենաուժեղ թույներից մեկը դարման է ճանաչվել՝ քաղցկեղի դեմ

1 նոյեմբերի, 2014  12:58

Քալիֆորնիայի համալսարանը ներկայացնող գիտնականների պնդմամբ, մկնդեղը, չափազանց ուժեղ թույն լինելով հանդերձ, կարող է կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակի կրճատման միջոց ծառայել: The Daily Mail-ից ստացված տեղեկության համաձայն, Չիլիում իրականացված հետազոտության շրջանակում ցուցանիշի՝ 50 տոկոսի չափով կրճատում է արձանագրվել:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մկնդեղի բնական պաշարների հարստությամբ աչքի ըկնող Չիլիում թույնը հատկապես 60-ից ցածր տարիքի կանանց նկատմամբ է դրական ազդեցություն ապահովում (տարիքային խմբում մահացության մակարդակի կրճատման չափը շուրջ 70 տոկոսի է հասնում): Մասնավորապես, 1958թ.-ին երկրի քաղաքներից մեկի իշխանությունները, խմելու ջրի պաշարներ ձեռք բերելու նպատակով, բնակավայրը Անդերում առկա՝ լիտրի մեջ ավելի քան 800 միկրոգրամ բաղադրությամբ մկնդեղ պարունակող երկրաջերմային աղբյուրներից մեկին միացնելու մասին որոշում էին կայացրել: Վերը հիշատակված ցուցանիշը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող նորմայից շուրջ 80 անգամ բարձր է հանդիսանում:

1970թ.-ին քաղաքային իշխանությունները նաեւ զտիչ սարքավորումներ էին գործի դրել, քանի որ մինչ այդ տեղաբնակներից մի քանիսի մոտ մկնդեղով թունավորման մասին վկայող ախտանշաններ էին նկատվել: Բացյ թունավորումը նաեւ օգուտ էր բերել բնակիչներին: Գոնե՝ նրանց մի մասի պարագայում: Քանի որ, ինչպես Ստենֆորդի համալսարանին կից գործող օնկոլոգիական ինստիտուտի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են լաբորատոր պայմաններում պարզել, մկնդեղը քաղցկեղային բջիջներին սպանելու հատկություն է դրսեւորում: Իսկ ահա առողջ բջիջները տոքսինի դեմ պաշտպանական մեխանիզմ կարող են գործի դնել:

2000թ-ին մկնդեղի եռօքսիդի՝ լեյկոզի հազվադեպ բնույթ կրող տեսակներից մեկի բուժման նպատակով կիրառման գաղափարը հավանության էր արժանացել Միացյալ Նահանգներում: Չի բացառվում, որ կարճ ժամանակ անց այն նաեւ կրծքագեղձի քաղցկեղի բուժման նպատակով կարող է գործի դրվել: Ներկայումս կլինիկական փորձարկումների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Հայտնի է, որ դրանց կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշված կանայք են մասնակցելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել