• Latest news

Հարավկորեացի գիտնականներին հաջողվել է արգանդի վզիկի քաղցկեղը բուժող պատվաստանյութ մշակել

1 նոյեմբերի, 2014  17:10

Հարավկորեացի գիտնականներին աշխարհում առաջին անգամ հաջողվել է արգանդի վզիկի քաղցկեղը բուժմանը միտված ԴՆԹ-պատվաստանյութ ստանալ: Այս մասին տեղեկատվությունը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, երկրի պետական հեռուստաընկերության՝ KBS-ի եթերից է տարածվել:

Պատվաստանյութի՝ Փխոխանի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանն (POSTECH) ու Չիել հիվանդանոցը ներկայացնող գիտնականների համատեղ խմբի նախաձեռնությամբ իրականացված փորձարկումները ինը հիվանդներից յոթի լիովին բուժման են հանգեցրել:

70 տոկոսից բարձր արդյունավետություն ապահովող դեղամիջոցն, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում: Հարկ է նշել, որ արգանդի վզիկի քաղցկեղը տարածվածության առումով երկրորդ տեղն է զբաղեցնում՝ կանացի օնկոլոգիական հիվանդությունների շարքում:

Տեղեկացնենք, որ ներկայումս նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը հանդիսավող պապիլոմա վիրուսով վարակումը կանխարգելով պատվաստանյութեր են գործարկվում, որոնք, սակայն, անբավարար արդյունավետություն են դրսեւորում այն դեպքերում, երբ վարակումն արդեն տեղի է ունեցել:

Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տրամադրված տվյալների համաձայն, ողջ աշխարհում հիշյալ վիրուսով վարակված կանանց թիվը շուրջ 300 մլն-ի է հասնում, որոնցից 30 մլն-ը նախաքաղցկեղային վիճակում են գտնվում: 

Եւ եթե մինչ այժմ արգանդի վզիկի քաղցկեղի բուժումը միայն վիրաբուժական միջամտություն էր պահանջում, ապա ներկայումս, շնորհիվ հարավկորեացի գիտնականների հայտնագործության, կարող է սովորական ներարկմամբ սահմանափակվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել