• Latest news

Խուրմայի 9 օգտակար հատկանիշների մասին

15 նոյեմբերի, 2014  23:19

Աշնան ամիսներին խանութներում մեծ քանակությամբ առողջարար մրգեր են հայտնվում, որոնց շարքում իր առանձնակի դերը խուրման ունի:

NEWS.am Medicine-ի խմբագրութունը ստորեւ Ձեր ուշադրությանը խուրմայի (եւ արքայանարնջի) 9 օգտակար հատկանիշներն է ներկայացնում.

1. Խուրման մաշկի եւ տեսողական օրգանների առողջությունը պահպանող А վիտամինի մեծ պաշար է պարունակում: Բացի այդ, վերջինս նաեւ օրգանիզմը ուռուցքների աճից պաշտպանող բնական եւ որակյալ հակաօքսիդանտի համբավ ունի:

2. С եւ РР վիտամինները ամրություն եւ բազմաթիվ հիվանդություններին դիմակայմանը միտված օժանդակություն են հաղորդում իմունային համակարգին: Բացի այդ, դրանք նաեւ նյարդային համակարգի համար են օգտակար՝ կարող են անքնության եւ սթրեսների դեմ արդյունավետ պայքարի միջոց ծառայել:

3. Խուրման նաեւ կալիումի՝ սրտանոթային համակարգի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող միկրոտարրի հարուստ պաշար է առաջարկում:  Բացի այդ, խուրմայի բաղադրիչները կարող են նաեւ զարկերակային ճնշման նվազեցման եւ աթերոսկլերոզի կանխարգելման հանգեցնել: 

4. Խուրմայի բաղադրիչներից մեկը՝ մագնիումը, առողջության համար վտանգավոր տոքսիններն ու մնացուկները օրգանիզմից հեռացնելու հարցում կարող է օգտակար լինել: Համարվում է, որ այն նաեւ նյարդային համակարգը հանգստացնելու հատկություն ունի:

5. Խուրման երկաթի բաղադրությամբ նույնիսկ խնձորին է գերազանցում, ուստի անեմիայի դեմ պայքարի անփոխարինելի միջոց կարող է ծառայել:  

6. Խուրման նաեւ բորբոքումների եւ պզուկների նկատմամբ հակում ունեցող մաշկի վրա բարենպաստ ազդեցության կարող է թողնել, ինչպես նաեւ դրա վաղաժամ ծերացումն ու թոշնումը կանխարգելել: Մասնագետները խորհուրդ են տալիս խուրմայի շերտերով դիմակ կրել մաշկին, եթե, իհարկե, դրա նկատմամբ ալերգիա չի դրսեւորվում: 

7. Խուրման մարսողությունը բարեկարգելու եւ փորլուծությունը վերացնելու հատկություն ունի, սակայն մրգի՝ չհասած վիճակում չարաշահումը կարող է նաեւ փորկապության հանգեցնել:

8. Խուրմայի բաղադրությունը կազմող միկրոտարրերը քաղցկեղի որոշ տեսակների, մասնավորապես՝ թոքերի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու հատկություն ունեն, ուստի ծխողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման խուրմա ներառել:

9. 100 գրամ խուրման շուրջ 62 կալորիա եւ բազմաթիվ սննդային բջջանյութեր է պարունակում, այնպես որ նույնիսկ նիհարել ցանկանողները կարող են, առանց երկմտելու, սննդակարգի մեջ այս մրգատեսակը եւս ներառել: Միայն թե շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն խուրմայի կիրառությունից, քանի որ այն մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել