• Latest news

Ինչպե՞ս կանխարգելել շաքարախտը. 4 պարզ խորհուրդ

15 նոյեմբերի, 2014  18:25

Երկրորդ տիպի շաքարախտի դեպքերից շատերը հնարավոր է կանխարգելել, եւ դա այդքան դժվար չէ, որքան շատերը կարծում են: Այն մասին, թե ինչպես է հնարավոր զերծ մնալ երկրորդ տիպի դիաբետից, Հայաստանի Շաքարախտի ասոցիացիայի նախագահ, Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլիզա Հայրապետյանն է պատմել:

Հետեւել սննդին

Մասնագետի խոսքով՝ այսօր շատերը չունեն սննդի հիգիենա, չեն հետեւում, թե ինչ են ուտում, երբ եւ ինչպես, մինչդեռ սխալ սնվելը լուրջ ռիսկի գործոն է նեւ կարող է նպաստել դիաբետի առաջացմանը:

Հայաստանում շատերը ուտում են օրը մեկ անգամ, ընդ որում՝ ուշ երեկոյան: Շատերը ճարպոտ սնունդ են ուտում, խմիչք են օգտագործում, մի խոսքով, ամեն ինչ անում են՝ օրգանիզմին վնաս հասցնելու համար: Էլիզա Հայրապետյանի խոսքով՝ շաքարախտից խուսափելու համար ցանկալի է բոլոր այդ վատ սովորություններից հրաժարվել եւ սկսել ճիշտ սնվել:

Սպորտով զբաղվել

Հայաստանում սպորտող զբաղվելը դեռ այնքան էլ ընդունված չէ, չնայած որ ֆիզիկական աշխատանքը, ինչպես Էլիզա Հայրապետյանն է նշել, դիաբետի կանխարգելման համար շատ կարեւոր է: Ճիշտ է, սպորտով զբաղվելը բավական թանկ հաճույք է, այդ իսկ պատճառով, մասնագետի խոսքով, գուցե ժամանակն է, որ պետությունը մտածի այդ մասին եւ ստեղծի անվճար սպորտային ակումբներ, որոնցից բոլորը կկարողանան օգտվել: Շաքարախտի կանխարգելմանն ուղղված ծախսերը, բուժման համեմատ, անհեմամետ ավելի էժան են նստում պետության վրա, հատկապես հաշվի առնելով, որ հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել եւ հաշմանդամ դարձնել մարդուն:

Ծխելուց հրաժարվել

Ինչպես նշել է մասնագետը, ծխելը դիաբետի առաջացման համար նույնպես ռիսկի գործոն է, քանի որ ծխախոտի մեջ պարունակվող թույները ավիրում են ողջ օրգանիզմը եւ արյան համակարգը: Դիաբետից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել ծխելուց:

Քաշին հետեւել

Ճարպակալումը նույնպես լուրջ ռիսկի գործոն է, սակայն Հայաստանում շատերը չեն էլ մտածում պայքարել ավելորդ քաշի դեմ, իսկ տղամարդկանց՝ կլոր փոր ունենալը ազգային առանձնահատկություն են համարում:

Էլիզա Հայրապետյանի խոսքով՝ որովայնի շրջանում հավաքված ճարպը խիստ վտանգավոր է եւ նպաստում է շաքարախտի զարգացմանը, խոլեստերինի բարձրացմանը, արյան գերճնշմանը: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել քաշին եւ աշխատել ավելորդ կիլոգրամներ ձեռք չբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել