• Latest news

5 հայտնի մարդիկ, ովքեր անհաս են ծնվել

17 նոյեմբերի, 2014  22:34

Անհաս երեխաները միշտ չէ, որ առողջական խնդիրներ են ունենում կամ վաղ են մահանում: Շատերը ոչ միայն ողջ են մնում, այլեւ նույնիսկ մեծ բարցունքների են կյանքում հասնում եւ հայտնի դառնում:

Այսօր անհաս երեխաների միջազգային օրն է, ինչի կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 պատմություն բոլորիս հայտնի մարդկանց մասին, ովքեր անհաս են ծնվել:

Լեոնարդո Դա Վինչի

Վերածննդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդու Դա Վինչին, ծնվելիս ընդամենը 900 գրամ է կշռել: Բոլորը կարծում էին, որ երեխան մահացած է, սակայն որոշ ժամանակ անց նա սկսեց կյանքի նշաններ ցուցաբերել: Երեխան ոչ միայն ողջ մնաց, այլեւ ապրեց 67 տարի եւ իր տեղը գտավ աշխարհի պատմության մեջ որպես մեծագույն հանճար:

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը նույնպես անհաս եւ շատ փոքր է ծնվել. նրան նույնիսկ կնքել չէին ցանկանում՝ ոչ ոք չէր հավատում, որ նա կապրի: Նյուտոնի մոր խոսքով՝ երեխան այնքան փոքր էր, որ կարող էր նույնիսկ գարեջրի բաժակում տեղավորվել: Չնայած դրան, Նյուտոնը ապրել է 84 տարի եւ դարձել դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը:

Նապոլեոն Բոնապարտ

Նորածին Նապոլեոն Բոնապարտը  նույնպես մոտ 900 գրամ է կշռել: Ո՞վ կարող էր գուշակել, թե ինչերի է հասնելու այդ փոքր եւ թույլ երեխան:

Իմանուիլ Կանտ

Գերմանական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը ծնվել է անհաս, վատառողջ՝ նա փոքր եւ նեղ կրծքավանդակ եւ ծուռ ուսեր ուներ: Նա ապրել է 80 տարի, եւ այսօր նրա մասին գիտեն գրեթե բոլորը՝ աշխարհի բոլոր ծայրերում:

Ալբերտ Էյնշտեյն

Անհաս է ծնվել նաեւ հանրահատ Ալբերտ Էյնշտեյնը՝ այսօրվա տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել