• Latest news

Ինչու՞ ենք մենք ձմռանը գիրանում

18 նոյեմբերի, 2014  13:36

Ձմռանը շատերը առնվազն 1-2 կիլոգրամով գիրանում են, չնայած այն բանին, որ նրանց սննդակարգում կարծես թե գրեթե ոչինչ չի փոխվում։ Ցուրտ ժամանակ ավելորդ քաշի առաջացման պատճառների մասին լրագրողներին դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն է պատմել։

Ֆիզիկական ակտիվության նվազում

Ձմռանը օրվա ռիթմը փոխվում է, իսկ ֆիզիկական ակտիվությունը՝ նվազում, քանի որ շատերի մոտ շարժվելու կամ ինչ-որ ակտիվ գործունեությամբ զբաղվելու ցանկությունն ասես վերանում է։ Սա հատկապես արդիական է Հայաստանի նման երկրներում, որտեղ մարդիկ սովոր են տաք եղանակին եւ ցրտին ընկճվում են։ Այն երկրներում, որտեղ ձմեռները երկարատեւ են, մարդիկ դրան սովոր են լինում, ցրտին տանը չեն նստում են շարունակում են ապրել իրենց սովորական ռիթմով։

Նյութափոխանակություն

Նյութափոխանակությունը ձմռանը դանդաղում է, ինչը նույնպես նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը։

Սննդակարգի փոփոխություն

Ձմռանը շատերի մոտ տրամադրության եւ օրգանիզմի դիմադրողականության անկում է նկատվում, իսկ ոմանց մոտ նույնիսկ դեպրեսիաներ են լինում՝ լուսավոր ժամերի պակասի պատճառով։ Այդ իսկ պատճառով ցուրտ ժամանակ մարդիկ ցանկանում են բարձրացնել իրենց տրամադրությունը սննդի օգնությամբ։ Որպես կանոն նրանք նախընտրում են քաղցր եւ ճարպոտ սնունդ, քանի որ դա իրոք տրամադրությունը արագ (թեկուզ եւ կարճատեւ) բարձրացնելու հատկությամբ է օժտված։ Օրգանիզմը ավելորդ կալորիաներ է ստանում, իսկ էներգիա քիչ է ծախսում, ինչը միանգամից քաշի ավելացման է հանգեցնում։

Դիետոլոգի խոսքով՝ ձմռանը չգիրանալ հնարավոր է՝ պետք է ուղղակի ճիշտ եւ բալանսավորված սնվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել