• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիան՝ սրտի զարգացող հիվանդության հետեւա՞նք

20 նոյեմբերի, 2014  23:37

Հետազոտությամբ պարզվել է, որ զարգացման վաղ փուլերում գտնվող սրտանոթային հիվանդությունը հետագայում տղամարդու մոտ իմպոտենցիայի առաջացման պատճառ կարող է դառնալ, հաղորդում է NewsMax Health-ը:

«Էրեկտիլ դիսֆունկցիան դեպի տղամարդու սրտանոթային եւ ընդհանուր առողջությունը բացվող պատուհան է հանդիսանում: Իմպոտենցիան եւ սրտանոթային հիվանդություններն, ընդհանուր առմամբ, համատեղելի բարդություններ են», - մեկնաբանել է հետազոտության հեղինակ, Ջոն Հոպկինսի համալսարանին կից գործող սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ասիստենտ Դեւվիդ Ֆելդմանը:

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի՝ օրեր անց Չիկագոյում կայանալիք տարեկան հանդիպմանը զեկույցի ներկայացված հետազոտությունը սրտանոթային հիվանդություն ունեցող ավելի քան 1800 տղամարդյանց վերաբերյալ՝ ավելի քան 9 տարիների վերագրվող բժշկական տվյալների ուսումնասիրությամբ է իրականացվել:

«Մեր նպատակն էր՝ պարզել, թե որ չափումներն են էրեկտիլ դիսֆունկցիայի կանխատեսման լավագույն միջոցը հանդիսանում, ինչպես նաեւ պարզել, թե արդյոք մի քանի շեղումներ, մասնավորապես՝ ի հավելումն զարկերակների կարծրության եւ անբավարարության, դրանց մեջ մեծածավալ խցանումներ ունեցող տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման բարձր ռիսկ է գործում», - մեկնաբանել է Ֆելդմանը:

Հետազոտության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ զարկերակնելում մեծ քանակությամբ վահանիկներ ձեռք բերած տղամարդկանց մոտ, ի համեմատություն մաքուր զարկերակներ ունեցողների, էրեկտիկ դիսֆունկցիայի առաջացման անհամեմատ բարձր ռիսկ է գործում:

Բացի այդ, գիտնականների բացահայտմամբ, մի շարք այլ՝ սրտանոթային հիվանդության զարգացման մասին վկայող չափումներ եւս, մասնավորապես՝ պարանոցի՝ գլխին եւ գլխուղեղին արյան սնուցմամբ ապահովող զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների կուտակման մակարդակը, հետագայում էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման բարձր ռիսկ են կանխորոշում:

Տարիքին, ռասային, սեռին եւ ռիսկի ավանդական գործոններին՝ շաքարախտին, խելոստերինի բարձր մակարդակին եւ ճարպակալմանը վերագրման ենթակա դեպքերը բացառելուց հետո գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ կարծր զարկերակներ եւ դրանցում վահանիկների մեծածավալ կուտակումներ ունեցող մարդկանց մոտ հետագա տարիներին էրեկտիլ դիսֆունկցիայով ախտորոշման՝ 53 տոկոսի չափով բարձր ռիսկ է գործում:

Եւ այդուհանդերձ, ինչպես հետազոտության հեղինակներն են մատնանշում, խոսքն այստեղ ամենեւին էլ պատճառահետեւանքային կապի մասին չէ:

Սրտանոթային հիվանդությունների եւ էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկայի խմբում ներառված տղամարդիկ պետք է հատուկ՝ սրտի համար առողջարար սննդակարգի հետեւեն, պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարեն եւ խուսափեն ծխելու սովորությունից, մեկնաբել է գիտահետազոտական խմբի ղեկավարը:

Գիտական միջոցառմանը զեկույցով ներկայացվելիք տվյալները նախնական են համարվելու. դրանք նախքան որեւէ մասնագիտական գրախոսվող ամսագրում հրապարակումը կամփոփվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել