• Latest news

Պահպանակ հագցնելիս շտապողականությունը կարող է խնդիրնե՞ր հարուցել

21 նոյեմբերի, 2014  23:56

Հետազոտությամբ պարզվել է, որ պահպանակ հագցնելիս շտապողականությունը կարող է սեռավարակի ձեռքբերման կամ տարածման ռիսկի աճ խթանել, հաղորդում է FoxNews-ը:

Եզրահանգման համար հետազոտության շրջանակում իրականացված հարցախույզի արդյունքներն են հիմք ծառայել: Ըստ այդ պարզվել է, որ հարցվածները, որոնց գրեթե 60 տոկոսը կանայք են, շտապողականության արդյունքում հաճախ պահպանակի պատռման, ծակման եւ դուրս պրծման դեպքերի են առնչվել, իսկ երբեմն էլ ոչ ամբողջ սեռական ակտի ընթացքում պաշտպանված մնացել:

«Զգուշացումն այն է, որ չպետք է շտապել: Եթե մտադիր եք պահպանակ օգտագործել, ուրեմն՝ ճիշտ կրեք այն՝ բոլոր տեսակի խնդիրներից խուսափելու համար», - մեկնաբանել է հետազոտության հեղինակ, Բոստոնի մանկական հիվանդանոցն ու Հարվարդի բժշկական դպրոցը ներկայացնող դոկտոր Լիդիա Շրիերը:

Նրա հաղորդմամբ, պահպանակին առնչվող խնդիրների վերաբերյալ նախորդ հետազոտության շրջանակում կազմակերպված հարցախույցը գլխավորապես տղամարդկանց էր ուղղված՝ վերջին սեռական ակտի մանրամասները մտաբերելու խնդրանքով:

Նոր հետազոտության համար 2007-2011թթ.-ի ընթացքում սեռավարակների ախտորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող ամերիկյան բուժհաստատությունների օգնությանը դիմած 512 մասնակիցներից ձեռք բերված տվյալներն են հիմք ծառայել: 

16-65 տարեկան մասնակիցները 180 օր շարունակ առցանց օրագիր են լրացրել՝ իրենց սեռական կյանքի մասին: Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է տղամարդու եւ կնոջ միջեւ պահպանակի կիրառմամբ վագինալ սեքսի 8 856 դեպքերի մասին տվյալներ վերլուծել:

Հիշյալ դեպքերի 7 տոկոսի պարագայում մասնակիցները շտապողականությամբ պահպանակ հագցնելու մասին են զեկուցել, ինչը 5 տոկոս դեպքերում դրա պատռման, ծակման եւ դուրս պրծման է հանգեցրել՝ ի համեմատություն չշտապող զույգերի, որոնց մոտ պահպանակի հետ կապված խնդիրները դեպքերի 2-3 տոկոսի պարագայում են ի հայտ եկել:

Ավելին, պահպանակ հագցնելու հարցում շտապողականություն դրսեւորած զույգերի 22 տոկոսը ոչ ամբողջ սեռական ակտի ընթացքում են պաշտպանված մնացել: Չշտապող զույգերի մոտ ցուցանիշը շուրջ 14 տոկոս է կազմել:

«Հետազոտությունը ապացույցներ է բերում առ այն, որ արագորեն պահպանակ հագցնելը մի շարք խնդիրների կարող է հանգեցնել», - մեկնաբանել է դոկտոր Շրիերը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը նույնպես զգուշացումներով է հանդես եկել առ այն, որ պահպանակի հետեւողական եւ ճիշտ օգտագործումը կարող է մի շարք սեռավարակների, մասնավորապես՝ խլամիդիայի եւ գոնորեայի, ինչպես նաեւ խոցային հարուցիչների՝ հերպեսի տարածման ռիսկի նվազեցման հանգեցնել:

Կենտրոնի վստահեցմամբ, պահպանակի հետեւողական եւ ճիշտ օգտագործումը արդյունավետ միջոց է նաեւ ՁԻԱՀ-ի առաջացում հրահրող վիրուսի՝ ՄԻԱՎ-ի, ինչպես նաեւ արտաքին սեռական օրգանների գորտնուկներ եւ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող մարդու պապիլոմա վիրուսի ձեռքբերման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է