• Latest news

Ինչպե՞ս նիհարել ձմռանը. 5 խորհուրդ

23 նոյեմբերի, 2014  13:46

Շատերը ձմռանը առնվազն 1-2 կիլոգրամով գիրանում են, քանի որ սկսում են այլ կերպ սնվել եւ քիչ են շարժվում։ Սակայն ցանկության դեպքում ձմռանը կարելի է ոչ միայն չգիրանալ, այլեւ ավելորդ քաշից ազատվել։

Այն մասին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ ձմռանը նիհարելու համար, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն է պատմել։

Ռեժիմով սնվեք

Մասնագետի խոսքով՝ ձմռանը շատ կարեւոր է ռեժիմով սնվել։ Պատճառն այն է, որ ձմռանը օրգանիզմին ավելի շատ էներգիա է հարկավոր, իսկ եթե Դուք երկար ժամանակ չուտեք եւ չափազանց սովածանաք, ոչ միայն ինքնազգացողության հետ կապված խնդիրներ կունենաք, այլեւ հետո ավելի շատ կուտեք, քան պետք է։ Օրվա սննդակարգը պետք է բաղկացած լինի նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից՝ դրանցից ոչ մեկը բաց թողնել չի կարելի, պնդում է մասնագետը։

Նախաճաշեք

Նախաճաշից ձմռանը ոչ մի դեպքում հրաժարվել չի կարելի։ Ցանկալի է նախաճաշին ուտել տաք շիլա, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց եւ մի քիչ կարագ, եթե հակացուցումներ չկան։ Նախաճաշին կարելի է ուտել նաեւ մեղր, որը շատ օգտակար է եւ ուժեղացնում է իմունային համակարգը։

200 կալորիա պակաս օգտագործեք

Եթե օրվա սննդակարգից ընդամենը 200 կալորիա հանեք, կկարողանաք ոչ միայն Ձեր քաշը կայուն պահել նույնիսկ ձմռանը, այլեւ նիհարել։ 200 կալորիան այնքան էլ շատ չէ՝ ընդամենը մեկ փոքրիկ թխվածք է կամ մեկ բաժակ ալկոհոլ։

Կարտոֆիլ նույնպես կարելի է ուտել, բայց ոչ ապակած։

Խելամտորեն սնվեք

Աշխատեք ձմռանը չափից շատ չուտել. չաքարով եւ ճարպով հարուստ ճաշատեսակների փոխարեն աշխատեք ուտել ավելի առողջարար բաներ։ Ընկուզեղենը պետք չէ տոնական օրերին սեղանին պահել եւ անընդհատ ուտել. օրական կերեք 7-8 հատիկ, իսկ մնացած ժամանակ սեղանին կարող եք վարունգ, գազար եւ կաղամբ պահել եւ ցանկության դեպքում «ծամել» դրանք։

Հաց

Ամբողջական հացահատիկից պատրաստված հացը վիտամինների աղբյուր է, եւ այն կարելի է ուտել թե ձմռանը, թե տարվա բոլոր այլ եղանակներին։ Սակայն սպիտակ հացից ցանկալի է հրաժարվել, քանի որ այն գրեթե օգտակար չէ եւ գիրացնում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել