• Latest news

Ավելորդ քաշ. նիհարել ինքնուրու՞յն թե դիմել մասնագետի

21 նոյեմբերի, 2014  20:47

Այսօր համացանցում կարելի է գտնել բազմազան դիետաներ, որոնցից շատերը (օրինակ, կեֆիրի կամ հնդկաձավարի դիետաները) բոլորիս քաջ հայտնի են։ Արժե՞ արդյոք այդ դիետաներին հետեւել, եթե նիհարելու ցանկություն կա, թե՞ արժե դիմել մասնագետի։

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը պնդում է, որ ինքնուրույն դիետաներին հետեւելը այնքան էլ ճիշտ չէ, եւ դրա համար մի շարք պատճառներ կան։

«Երբ մարդը թոքաբորբով է հիվանդանում, նա գնում է թոքաբանի մոտ», - նշել է դիետոլոգը, ավելացնելով, որ նույն տրամաբանությամբ, եթե մարդը քաշի հետ խնդիր ունի, նրան նույնպես մասնագետի օգնություն է հարկավոր։

Նախեւառաջ, Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ միայն մասնագետները կարող են ասել, արդյոք մարդն իրոք նիհարելու կարիք ունի։ Որոշ մարդիկ նորմալ քաշ ունեն կամ նույնիսկ բավական նիհար են, բայց ցանկանում էլ ավելի նիհարել. Այդպիսի մարդկանց սովորաբար ոչ թե դիետլոգ է անհրաժեշտ, այլ հոգեբան։

Բացի այդ, սնունդը առողջության հետ սերտ կապ ունի, այդ իսկ պատճառով, միայն բժիշկը կարող է եւ պետք է դիետա նշանակի։ Մի շարք հիվանդություններ կան, որոնց ժամանակ հատուկ սննդակարգ է անհրաժեշտ, իսկ որոշակի դիետաները ընդհանրապես հակացուցված են եւ կարող են վնաս հասցնել։

Դիետան, Վարդանուշ Պետրոսյանի կարծիքով, պետք է կազմվի կոնկրետ մարդու համար՝ հաշվի առնելով նրա ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, առողջկական վիճակը, ֆիզիկական ակտիվությունը եւ այլն։ Բժշկի նշանակած սննդակարգը երբեք «էքստրեմալ» չի լինում, եւ նիհարող մարդը երբեք սոված չի մնում։ Մասնագետը միշտ հաշվի է առնում, թե որքան սննդարար նյութեր են մարդուն ամեն օր անհրաժեշտ, չէ՞ որ յուրաքանչյուր կիսաքաղցած օրը օրգանիզմից ինչ-որ բան է խլում եւ մեկ օր, գուցե ոչ հիմա, բայց ապագայում, կարող է որեւէ առողջական խնդրի կամ մազաթափության, մաշկի որակի վատացմամ պատճառ դառնալ։ Կանանց դեպքում «էքստրեմալ» դիետաները կարող են նույնիսկ դաշտանային ցիկլի վրա ազդել։

Բացի այդ, շատերին հայտնի է, որ կիսաքաղցած դիետաները երկարաժամկետ արդյունք ապահովել չեն կարող։ նման դիետաներով նիհարած մարդկանց քաշը սովորաբար մի քանի շաբաթում վերականգնվում է կամ նույնիսկ էլ ավելի է աճում։ Միեւնույն ժամանակ, ճիշտ մոտեցման շնորհիվ մասնագետը կարող է օգնել պահպանել քաշը նիհարելուց հետո, իսկ դա սովորաբար շատ ավելի դժվար է, քան նիհարելը։

Հիշեցնենք, որ NEWS.am Medicine-ի խմբագիր Անահիտ Սարգսյանը ազատվել է 15 կիլոգրամից՝ նույնպես մասնագետի՝ դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է