• Latest news

Տղամարդու գլխացավի պատճառը 4 տարի շարունակ նրա ուղեղի մեջ ապրած մակաբույծ որդն էր

21 նոյեմբերի, 2014  14:53

Ուժեղ գլխացավերից եւ տարօրինակ հոտերից ազատում գտնելու հույսով բժիշկների օգնությանը դիմած 50-ամյա տղամարդու մոտ՝ ուղեղի մեջ ավելի քան 4 տարի բնակություն հաստատած մակաբույծ ժապավենանման որդ է հայտնաբերվել: Մասնագետները նախ հիվանդի գլխուղեղի՝ վերջին տարիներին իրականացված հետազոտությունների արդյուքները համեմատելիս են ապշեցուցիչ բացահայտման հանգել: Նրանք օրգանի պատկերումների վրա տարօրինակ՝ օղիակաձեւ տեսք ունեցող հետքի՝ 5 սմ-ով տեղաշարժն են նկատել: Մի փոքր ավելի ուշ՝ Քեմբրիջում գործող Ադենբրուքի հիվանդանոցում իրականացված բիոպսիայի արդյունքում 1 սմ երկարությամբ որդն է ի լույս աշխարհ եկել եւ, նույնականացման նպատակով, փորձագետների քննությանը ներկայացվել, հաղորդում է The Guardian-ը:

Քեմբրիջի Wellcome Trust Sanger ինստիտուտի գենետիկները պարզել են, որ տարօրինակ արարածը երիզորդ որդերի՝ Spirometra erinaceieuropaei անունը կրող հազվագյուտ տեսակն է ներկայացնում:

Հատյանշական է, որ 1953թ.-ից ի վեր ողջ աշխարհում մարդու՝ այդ մակաբույծով վարակման ընդամենը 300 դեպք է գրանցվել, որոնցից երկուսը միայն՝ Եվրոպայում:

Երիզորդը սովորաբար Չինաստանում՝ երկկենցաղների եւ խեցգետնակերգերի մոտ է ի հայտ գալիս, իսկ կյանքի ավելի ուշ փուլերում՝ կատուների եւ շների աղիները վարակում, որտեղ կարող է մինչեւ 1,5 մետր երկարության հասնել: Սակայն նույնիսկ Չինաստանում, որտեղ մակաբույծն այդչափ լայն տարածում ունի, 1882թ.-ից ի վեր մարդու վարակման ընդամենը 1000 դեպք է գրանցվել:

Չինական ծագմամբ բրիտանացին, ամենայն հավանականությամբ, Չինաստան կատարած կանոնավոր այցելություններից մեկի ընթացքում՝ վարակված մսով սնվելու կամ ջուր խմելու հետեւանքով է մակաբույծը ձեռք բերել: Ճիշը է՝ ավելի ուշ որդը մարմնից կարողացել է նաեւ ինչ-որ կերպ ուղեղին հասնել:

Ներկայումս գիտնականները մտադիր են հազվագյուտ մակաբույծի ԴՆԹ-ի մանրազննին ուսումնասիրություն իրականացնել՝ դրա վերաբերյալ առավել ամբողջական պատկեր ստանալու համար:

Բնականաբար, Spirometra erinaceieuropaei -նհենց այնպես՝ միայն բնակվելու համար չէ բրիտանացու գլխուղեղ անցել եւ այս ընթացքում հասցրել է մարմնի ողջ մակերեսով (քանի որ բերան չունի) մեծ քանակությամբ օրգանին մատակարարվող սնուցիչներ ներծծել:

Դոկտոր Հեյլի Բենեթը հույս է հայտնել, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերվելիք տվյալները օգտակար կլինեն՝ հետագայում մարդկանց մոտ մակաբույծով վարակման դեպքերը վաղ ախտորոշելու եւ բուժելու տեսանկյունից:

«Այն դեռեւս առեղծված է մնում մեզ համար: Ոչ ոք հստակ չգիտի, թե կենդանական որ տեսակն ինչպես կարող է վարակվել: Հայտնի է, որ մարդու օրգանիզմ հազվադեպ է անցնում: Բացի այդ էլ՝ թրթուրի տեսքով է մնում՝ վարակման ողջ ընթացքում: Գենոմի ուսումնասիրությունից էլ գիտենք, որ մեծ քանակությամբ ճարպաթթուներին ամրացող սպիտակուցներ է պարունակում, ինչը շրջակա միջավայրից էներգիայի կլանման հրաշալի միջոց կարող է ծառայել», - մեկնաբանել է մասնագետը:

Երիզորդի առաջին բրիտանացի «զոհը» դեռեւս 2008թ.-ին է զգացել, որ իր հետ ինչ-որ բան այն չէ. տղամարդու մոտ գլխապտույտներ, ցնցումային նոպաներ էին ի հայտ եկել: Բացի այդ էլ, հիշողության կորուստներ էին լինում, եւ անընդհատ տարօրինակ հոտ էր առնում: 

Ավելի ուշ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օղակների կլաստերներ էր վեր հանել՝ ուղեղի աջ միջային գագաթային բիլթում: Մինչ այդ էլ հիվանդը մի շարք այլ հետազոտությունների էր ենթարկվել՝ սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի եւ տուբերկուլյոզի առկայությունը ստուգելու նպատակով: Ավելի ուշ՝ 2012թ.-ին մակաբույծի հեռացման նպատակով ձեռնարկված բիոպսիայի երկրորդ փորձն էր միայն հաջողությամբ պսակվել:

Ներկայումս էլ, չնայած նշանակված դեղամիջոցներին, բրիտանացին շարունակում է տառապանքներ կրել՝ ուղեղում երկար տարիներ բնակություն հաստատած որդի պատճառած վնասների հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել