• Latest news

Ո՞րն է «խարանի» հասկացությունը՝ հոգեբուժության մեջ

21 նոյեմբերի, 2014  16:02

«Խարանի» (հունարեն՝ ստիգմա) հասկացությունը հոգեբուժության մեջ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ մերժողական վերաբերմունքի ողջ սպեկտրի բնութագրման նպատակով է կիրառվում: Այն երկու խմբից՝ ներքին եւ արտաքին ստիգմայից է բաղկացած, որտեղ արտաքինը հանրության՝ հոգեկան հիվանդների նկատմամբ բացասական վերարաբերմունքն է բնորոշում, իսկ ներքինը՝ այն ինքնախարազանումը, որին հիվանդն է ինքն իրեն ենթարկում: Այն մասին, թե ինչում է ստիգմատիզացիան արտահայտվում, լրագրողների համար կազմակերպված հատուկ սեմինարի ընթացքում հոգեբույժ Արամ Հովսեփյանն է պատմել:

Եվ այսպես, ինչպիսի զգացումներ են իր՝ հիվանդի մոտ ի հայտ գալիս

1. Վախ. հիվանդի հետ մի բան է կատարվում, ինչի մասին ոչ բավականաչափ տեղեկացվածություն ունի, ինչը կարող է վախի առաջացման պատճառ դառնալ:

2. Ամոթ. հիվանդը զգում է, որ նման չէ մյուսներին եւ արդեն իսկ, ապրիորի, հանրության՝ իր հանդեպ վատ վերաբերմունքն ակնկալում։

3. Անօգնականության զգացում. այն, ինչ նախկինում հաջողվում էր, հիմա այլեւս հասու չէ հիվանդի համար: Նա սկսում է չհավատալ, որ ինչ-որ մեկը կարող է օգնել իրեն, ինչը հուսալքության է տանում:

4. Զրկվածության զգացում:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում վերը նշվածի արդյունքում: Մասնագետի մեկնաբանմամբ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ իրենք են սկսում խուսափել շփումներից, ընդ որում՝ շատ ավելի վաղ, քան հասարակությունը կորոշի թիկունք դարձնել իրենց:  Չեն ցանկանում բժշկին դիմել, քանի որ սպառնալիք են տեսնում դրա մեջ, ժամանակից շուտ հանձնվում են, քանի որ չգիտեն՝ որտեղ կարելի է օգնություն փնտրել: Եվ ենթագիտակցական մակարդակով սկսվում է այնպիսի վարքագիծ ձեւավորվել, որի առաջացման համար ախտաբանական նախադրյալներ դեռեւս գոյություն չունեն:

Իսկ արտաքի՞ն ստիգման ինչպես է արտահայտվում: Նախքան մանրամասներ ներկայացնելը հոգեբանը նշել է, որ ստիգմատիզացիային ոչ միայն արտաքին հանրությունն է մասնակից դառնում, այլ նաեւ՝ հիվանդի ընտանիքի անդամները, ինչն անպայման պետք է հաշվի առնել: 

Եվ այսպես, հանրության համար հոգեկան հիվանդ լինելը ամոթալի մի բան է: Ավելին՝ ստեղծված իրավիճակի համար հիվանդն է մեղավոր, նա ինչ-որ բան այն չի արել, որ հիվանդ է՝ պատկերացում, որը բացարձակապես կապ չունի իրականության հետ: Կամ որ հոգեկան հիվանդներն ագրեսիվ են ու անկանխատեսելի: «Իրականում, իհարկե, հոգեկան հիվանդի կողմից ագրեսիայի դրսեւորման վտանգ կարող է լինել, բայց ոչ ավելի հաճախ, քան բոլոր այլ դեպքերում», - նշել է մասնագետը: Ընդունված  կարծրատիպերից է նաեւ այն, որ նրանք անկարող են որեւէ բան անել, անհուսալի են ու անբուժելի: Չի կարելի նաեւ բոլորից տարբերվող մարդու տեսքից եւ վարքագծից ի հայտ եկող միանգամայն բնական վախի գործոնն անտեսել:

Իսկ ընտանիքո՞ւմ ինչ է կատարվում: Արամ Հավսեփյանը երեք փուլ է առանձնացրել.

1. Խնդրի քողարկում

2. Այդուհանդերձ, երբ խնդիրն այլեւս ակնհայտ է դառնում, եւ բանը՝ հոգեբուժական օգնությանը հասնում, ամենաուժեղ ստիգմատիզացիայով բնորոշվող փուլը կարող է վրա հասնել, որի ընթացքում հիվանդին ծանր հոգեբանական տրավմա է սպառնում:

3. Այնուհետեւ երրորդ փուլի հերթն է գալիս, որը կարող է երկշեղ ընթացք ապահովել. արդյունքում խնդիրը կամ ավելի կխորանա, կամ էլ, ընտանիքի անդամների կողմից ճիշտ վարքագծի դրսեւորման եւ մասնագիտական օգնության տրամադրման պարագայում, վերջնականապես կհաղթահարվի:

Ինչի՞ է հանգեցնում ինչպես մերձավորների ու շրջակա առավել լայն միջավայրի, այնպես էլ պաշտոնական կառույցների կողմից դրսեւորվող արտաքին ստիգման: Նախ եւ առաջ, հիվանդի շփումն է սահմանափակվում եւ ինքնագնահատականը՝ նվազեցվում, ինչը կարող է թյուր պատկերացումների ձեւավորմանը նպաստել եւ արդեն ագրեսիայի տեսքով հակազդեցություն հրահրել: Արամ Հովսեփյանի հավաստիացմամբ, ասվածը նաեւ որոշ չափով հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցներին, գլխավորապես՝ սպասարկող օղակին է վերաբերում, եւ ստիգմայի դեմ պայքարը հարկավոր է հենց նրանցից սկսել:

Ստիգմատիզացիայի ինչպիսի՞ մակարդակներ են դրսեւորվում՝ ըստ վարքագծային առանձնահատկությունների: Հոգեբույժի վստահեցմամբ.

• Հասարակության ամենաներողամիտ վերաբերմունքին աբսուրդային եւ զառանցագին գաղափարներ արտահայտող մարդիկ են արժանանում:

• Մի փոքր ավելի բարձր է ստիգմատիզացիայի մակարդակը հոգեկան հիվանդի ընտանիքի անդամների նկատմամբ (բայց ոչ հիվանդի):

• Ստիգման ավելանում է, երբ մարդը ոչ ստանդարտ արտաքին, վարք եւ խոսք է դրսեւորում: Ընդ որում, դեռ պարտադիր չէ, որ դրանք լուրջ հոգեկան շեղումներով ուղեկցվեն՝ ստիգմատիզացիա, միեւնույնն է, կլինի:

• Այնուհետեւ ստիգման սոցիալապես մեկուսացված մարդկանց է հասնում,

• Ինչպես նաեւ նրանց, որոնց՝ հոգեբուժական կլինիկայում բուժում ստացած լինելու մասին հանգամանքն է հայտնի դառնում

Իսկ ինչպիսի՞ն է վերաբերմունքը կոնկրետ տիպի հիվանդությունների նկատմամբ

• Էպիլեպսիայի պարագայում վերաբերմունքը բավականին բարեկամական է. այդպիսի մարդկանց ցավակցում են եւ ընդունում: Երեւույթի պատճառն այն է, որ շատերը տեղյակ չեն այն մասին, թե ինչպիսի լուրջ հոգեկան խախտումներ կարող են էպիլեպսիայի արդյունքում առաջանալ:

• Բավականին անլուրջ է հանրության վերաբերմունքը նաեւ այնպիսի խանգարումների նկատմամբ, ինչպիսիք են դեպրեսիան եւ նեւրոզը: Դեպրեսիա ունեցող մարդկանց հիվանդ չեն համարում եւ նրանցից այնպիսի բաներ են պահանջում, որ պարզապես ի վիճակի չեն անել:

• Թուլամտության նկատմամբ վերաբերմունքը եւս հանդուրժողական է, բայց եւ ներողամիտ:

• Ամենաբացասական վերաբերմունքը շիզոֆրենիայի պարագայում է ի հայտ գալիս: Հանրությունը կտրականապես չի ընդունում այդ հիվանդությունը կրող մարդկանց:

• Ինչ ծերունական թուլամտությանն է վերաբերում, հայտնի է, որ մեզ մոտ ավանդաբար հարգանք է տածվում ծեր մարդկանց նկատմամբ, բայց նրանք էլ ակամայից կարող են գործողությունների սահմանափակման ենթարկվել:

Ինչո՞ւ է բուժման նկատմամբ վախ առաջանում

Առաջին պատճառը հիվանդության եւ դեղամիջոցների նկատմամբ վախն է: Հիվանդանոցի նկատմամբ վախի պատճառը տեղեկացվածության պակասն է, վախը՝ այլ հիվանդներից ու սոցիալական մեկուսացումից:

Երկրորդ պատճառը մերձավորների հարգանքը կորցնելու վախը կարող է լինել: 

Այնուհետեւ էլ սոցիալական իրավունքների սահմանափակման սպառնալիքն է ի հայտ գալիս:

Ամփոփման խոսքում Արամ Հովսեփյանը նշել է, որ ստիգմատիզացիայի ոչ միայն հոգեկան հիվանդները, այլ նաեւ՝ հոգեբույժներն են ենթարկվում: Նրանք անխիղճ (ինչը, մասնագետի խոսքով, խիստ հազվադեպ է իրականությանը համապատասխանում), ցածր վճարվող եւ ծանր պայմաններում աշխատող (ինչը համապատասխանում է իրականությանը) մասնագետներ եւ նույն հաստատության պոտենցիալ հիվանդներ են համարվում: Հենց դա է պատճառը, որ այսօր հոգեբույժների խիստ պակաս է զգացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է