• Latest news

Կոկսակի վիրուսը. ի՞նչ է եւ որքանո՞վ է վտանգավոր

21 նոյեմբերի, 2014  17:20

Կոկսակի վիրուսը (Coxsackievirus) վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում աշնանն ու ձմռանն է տարածվում։ Երբեմն այն ալերգիայի հետ են շփոթում, քանի որ կլինիկական պատկերը բավականաչափ նման է, բայց փորձառու մասնագետը կարող է հեշտությամբ տարբերել այն։

Կոկսակի վիրուսի մասին մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանն է պատմել։

Կոկսակի վիրուսը հիմնականում երեխաների մոտ է հանդիպում՝ 1-7 տարեկանում։ Սովորաբար այն ախտահարում է մաշկը եւ լորձաթաղանթները եւ որպես կանոն կյանքին վտանգ չի սպառնում։ Սակայն շատ ծնողներ, մասնագետի խոսքով, չափազանց անհանգստություն են ցուցաբերում եւ անպայման ցանկանում են, որ երեխան դեղամիջոցներ ընդունի, չնայած, դրա կարիքն էլ անգամ չի լինում։ Այդ հիվանդության ժամանակ ընդամենը պետք է սպասել եւ օրգանիզմին վիրուսի դեմ ինքնուրույն պայքարելու հնարավորություն ընձեռել։

Ի՞նչ անել, եթե երեխայի մաշկին ցան է առաջացել։

Նախեւառաջ, ցանկացած ցանի դեպքում ցանկալի է բժշկի դիմել, քանի որ միայն մասնագետը կարող է պարզել եւ հասկանալ ցանի պատճառը։ Եթե ցանն առաջացել է Կոկսակի վիրուսի պատճառով, սովորաբար առանձնահատուկ բուժման կարիք չի լինում. պետք է երեխային տանը պահել, հետեւել, որպեսզի ջերմությունը շատ չբարձրանա եւ այլ խնդիրներ չառաջանան։ Իսկ ցանկացած անհանգստության կամ խնդիրների դեպքում պետք է դիմել մասնագետի՝ բարդություններից խուսափելու համար։

Այսպիսով, մասնագետի խոսքով, պետք չէ չափազանց անհանգստանալ, եթե երեխայի մոտ Կոկսակի վիրուս է հայտնաբերվել, բայց եւ անտեսել այն չարժե, քանի որ որոշ դեպքերում այս հիվանդության պատճառով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ (օրինակ, 2007 թվականին Չինաստանում վիրուսի պատճառով 22 մահվան դեպք է գրանցվել)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է