• Latest news

Ինչու՞ են ձմռանը մաշկային հիվանդությունները սրվում

23 նոյեմբերի, 2014  21:59

Բազմաթիվ մաշկային հիվանդություններ ունեն արտահայտված սեզոնայինություն եւ սրվում են աշնանը եւ ձմռանը։ Ինչու՞ է այդպես լինում։ Ցուրտ եղանակին՝ մաշկային հիվանդությունների սրացման մասին մեզ մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանն է պատմել։

Օդի ջերմաստիճան

Հայաստանում, մասնագետի խոսքով, եղանակային տանանումները խիստ արտահայտված են՝ սովորաբար բավական տաք եղանակին կտրուկ հաջորդում է ցուրտը։ Մաշկը չի հասցնում ընտելանալ այդ բոլոր փոփոխություններին, իսկ օդի ցածր ջերմաստիճանի պատճառով մի շարք հիվանդություններ սրվում են կամ առաջին անգամ ի հայտ են գալիս։

Ձմռանը առաջին հերթին ախտահարվում են ձեռքերը, քանի որ դրանք ոչ միայն արտաքին միջավայրի ցածր ջերմաստիճանի հետ են շփվում, այլեւ սառը ջրի, որի պատճառով անոթները նեղանում են, մաշկի սնուցումը վատանում է եւ տարբեր խնդիրներ են զարգանում։

«Փորձառու» հիվանդները, մասնագետի խոսքով, գիտեն, որ ձմռանը իրենց հիվանդությունը սրվելու է, եւ փորձում են քայլեր ձեռնարկել ՝ սրացումը հնարավորինս մեղմելու համար։

Սննդակարգ

Ձմռանը շատերի սննդակարգը փոխվում է, ինչը նույնպես միանգամից արտահայտվում է մաշկի վրա։ Ավելին՝ ձմռանը մենք սովորաբար սկսում ենք ավելի միատեսակ մրգեր՝ մասնավորապես՝ ցիտրուսներ ուտել, որոնցից շատերի մոտ ալերգիկ ռեակցիաներ եւ ցան է առաջանում։

Վիրուսներ

Միշտ չէ, որ մաշկի վրա առաջացած փոփոխությունները կապված են եղանակի, ցրտի կամ սննդի հետ։ Վիտամինների պակասի պատճառով օրգամիզմի դիմադրողականությունը ընկնում է, եւ այն կարող է ձեռք բերել տարատեսակ վիրուսային հիվանդություններ, որոնցից որոշները մաշկի վրա ցանի տեսքով են արտահայտվում։

Գերքրտնարտադրություն

Քանի դեռ եղականը փոփոխական է, շատերիս ստիպված ենք լինում առավոտյան տաք հագնվել, իսկ ցերեկը, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է, շոգում եւ քրտնում ենք։ Գերքրտնարտադրությունն այս դեպքում կարող է սնկային հիվանդությունների սրացման պատճառ դառնալ։

Նոր Տարվա տոներ

Նոր Տարվա տոների ժամանակ սննդի չափազանց մեծ քանակը եւ բազմազանությունը կարող է լուրջ մաշկային փոփոխությունների հանգեցնել, պնդում է Հովհաննես Հովհաննիսյանը։ Գրգռող սնունդը եւ ալկոհոլը սրացնում են մաշկային հիվանդությունները, եւ մասնագետները միշտ ակնկալում են, որ տոնական օրերից հետո հիվանդների հոսքը մեծանալու է։ Իհարկե, կան հիվանդներ, որոնք գիտակցում են իրենց խնդիրը եւ զգույշ են լինում տոների ժամանակ, բայց շատերն էլ տրվում են տոնական գայթակղություններին, իսկ տոներից հետո բժիշկի դիմելու կարիք են ունենում՝ ոչ միայն մաշկային խնդիրներով, այլեւ շատ այլ սրացումներով եւ հիվանդություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է