• Latest news

Որքա՞ն կալորիա են ալկոհոլային խմիչքները պարունակում

23 նոյեմբերի, 2014  18:33

Նիհարելու ցանկությամբ տարված մարդիկ իրենց ամենօրյա սննդակարգն առաջին հերթին ճարպոտ, քաղցր եւ բարձր կալորիականություն ունեցող սննդատեսակներից են ազատում՝ առանց հաշվի առնելու, որ ալկոհոլային խմիչքները եւս չափազանց բարձր կալորիականությամբ են աչքի ընկնում: 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ստորեւ Ձեր ուշադրությանը մի շարք ալկոհոլային խմիչքների կալորիականությունն է ներկայացնում, ինչի օգնությամբ կարող եք հաշվել, թե որքան կալորիա են մեկ բաժակ օղին կամ Ձեր սիրած կոկտեյլը պարունակում: 

Սպիրտային խմիչքների կալորիականությունը՝ 100 գրամում

Սպիտակ չոր գինի – 88 կկալ

Աղանդերային գինի – 153 կկալ

Թունդ գինի – 163 կկալ

Լիկյորային գինի – 212 կկալ

Կիսաչոր գինի – 78 կկալ

Քաղցր գինի – 100 կկալ

Կիսաքաղցր գինի – 88 կկալ

Չոր գինի – 64 կկալ

Վիսկի – 220 կկալ

Օղի – 230 կկալ

Կալվադոս 40% – 325 կկալ

Կոնյակ 40% – 240 կկալ

Լիկյոր (մինչեւ 24%) – 300-350 կկալ

Գարեջուր – 40-50 կկալ

Ոչ ալկոհոլային գարեջուր – 33 կկալ

Պորտվեյն 20% – 167 կկալ

Պունշ 26% – 260 կկալ

Սակե 20% – 134 կկալ

Սամբուկա 40% – 240 կկալ

Տեկիլա – 210-222 կկալ

Շամպայն (քաղցր) – 102 կկալ

Շնապս 40% – 200 կկալ

Որոշ խմիչքներ առաջին հայացքից ոչ այնքան բարձր կալորիականությամբ են աչքի ընկնում, սակայն հաշվի առեք, որ հազիվ թե որեւէ մեկը դրանից ընդամենը 100 գրամ ընդունի: Գարեջրի կես լիտրանոց շիշն, օրինակ, նվազագույնը 200 կկալ է պարունակում՝ կախված գարեջրի տեսակից եւ ալկոհոլի բաղադրությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է